20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պետք չէ ահաբեկել, մեր ժողովուրդն առանց այն էլ ցեղասպանություն տեսել է

Խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ«Ելք» խմբակցության ներկայացրած նախագիծը:

Հիմնական զեկուցող , «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ ՀՀ ԱԺ-ն պետք է արձանագրի, որ ԵԱՏՄ միանալով՝ բացասական հետևանքներ են եղել մի շարք ոլորտներում, չի ամրապնդվել ՀՀ անվտանգությունը, ՀՆԱ-ն, զբաղվածության մակարդակը կրճատվել են, պետական պարտքն աճել է:

Ըստ նրա՝ ՀՀ-ն պետք է որդեգրի ԵԱՏՄ-ից ուրս գալու ուղեգիծ:

«ԵԱՏՄ համաձայնագիրը չի գործում, ՀՀ քաղաքացիների դեպորտացիան ՌԴ-ից սովորական բնույթ է կրում, դա իրականացվում է  առանց դատական իրավունքների և մարդկանց լսված լինելու»,-ընդգծեց նա: Պատգամավորը հիշեցրեց, որ հունվարի մեկից ուժի մեջ են մտնելու նոր մաքսատուրքերը,  900 անուն ապրանք թանկանալու է, կարագի թանկացումն էլ է կապված ԵԱՏՄ-ի հետ, թռչնամիսը կթանկանա, արտասահմանյան մեքենանարի մաքսատուրքը ևս կբարձրանա: «Այս թանկացումները հարվածելու են ՀՀ քաղաքացիների սոցիալական վիճակին, մենք բարձրաձայնում ենք ու դրա լուծումն առաջարկում, Հայաստանն ավելի լավ պայմանով էր գործում իր մաքսային պարտավորվածություններով: Հիմա ընդդիմությունը կոնկրետ առաջարկ է անում այս թանկացումները կանխարգելելու, մերժելով այս նախագիծը՝ իշխանությունը մերժում է նաև թանկացումները»,-ասաց Մարուքյանը:

Վերջինս հորդորեց իշխանական գործընկերներին. «Պետք չէ խորհրդարանի ամբիոնից նոր ահաբեկումներ անել, մեր ժողովուրդն առանց այն էլ ցեղասպանություն տեսած ժողովուրդ է, ահաբեկված է»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը հարցրեց, թե ինչու «Ելքը» չի առաջարկում դուրս գալ նաև ԱՊՀ-ից ու ՀԱՊԿ-ից և նոր բանակցություններ սկսել ասոցացման համաձայնագրի համար:

Մարուքյանն արձագանքեց, որ նախագծի հիմնավորումներ բաժնում կա այլընտրանք բաժին, որտեղ ասված է, որ դուրս գալով ԵԱՏՄ-ից՝ Հայաստանը կարող է ավարտին հասցնել տարիներ առաջ սկսած Ասոցացման համաձայնագիրը: «Դա ազատություն է այլ համաձայնագրեր կնքելու այլ երկրների հետ, դա 500 միլիոնանոց շուկա է: Ինչո՞ւ հարց չի դրվում ԱՊՀ-ից և ՀԱՊԿ-ից դուրս գալու, ՀՀ-ն այս պահին չունի այլ անվտանգային մարմնին անդամակցելու հարց»,-նշեց Մարուքյանը: Նա հավելեց, որ «Ելք» դաշինքն ունի նման փնտրտուքների մասին մտորումներ, երբ կլինի նման հարց, ու ՀԱՊԿ-ը մեզ կխանգարի դրանում, այդ ժամանակ այդ հարցը կքննարկվի: «Մենք որևէ խնդիր չենք տեսնում Հայաստանի՝ ԱՊՀ անդամակցության մեջ»: Նա ընդգծեց, որ կան ԱՊՀ երկրներ, որոնք հակահայկական տրամադրություններ ունեն, սակայն ԱՊՀ-ում լինելու խնդիր չկա:

Զուրաբյանն ասաց, թե ՀՀ-ն պետք է ունենար այլընտրանք, նոր բարձրացներ այս հարցը, և եթե ըդնունվեր այս հարցը, սա կդիտարկվեր որպես Հայաստանի հեռացում ՀԱՊԿ-ից և ԱՊՀ-ից:

«Ծառուկյան» խմբակցության մեկ այլ պատգամավոր էլ՝ Արայիկ Աղաբաբյանն ընդգծեց, որ դեռ նոր է ստորագրվել Եվրամիության հետ պայմանագիրը, և այս խմորը դեռ շատ ջուր է ծեծելու:

Մարուքյանը պատասխանեց, որ «Ելքն» ասել է, որ աջակցում է բանակցող ու ստորագրող կողմերին, ինչը տեղի է ունեցել, ու շատ լավ է: «Բայց դա կապ չունի ԵԱՏՄ-ից դուրս գալու մեր նախագծի հետ»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ