20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գեներալների թասիբը. ինչո՞ւ թողեցին Սամվել Բաբայանին. Ժողովուրդ

Կենտրոն եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վար­դանյանը երեկ հրապարակեց ԼՂՀ  պաշտպանության նախկին նախա­րար Սամվել Բաբայանի դատավճիոը: Նրան մեդադրանք Է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդ­վածի 2-րդ մասի (ապօրինի զենք-զինամթերք պահելը, ձեռք բերելը, կրելը) եւ 190-րդ հոդվածի 1-ին մասի հատ­կանիշներով (փողերի լվացում): Դա­տավոր Արշակ Վարդանյանը մեղավոր ճանաչեց Սամվել Բաբայանին եւ նրան դատապարտեց ազատազրկման 6 տարի ժամկետով: Ի դեպ, մեղադրող կողմը պահանջել Էր 7 տարվա ազա­տազրկում:

Նկատենք, որ ի սկզբանե Սամվել Բաբայանի ձերբակալումը բոլորը կապում էին 0Ր0 դաշինքի հետ: Սակայն ոչ երեկ, ոչ դատական մյուս նիստերին դաշինքի առաջնորդները Բաբայանի կողքին չէին: Նույնիսկ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երբեւէ չայցելեց դատարան: Սամվել Բաբայանի վճռի շուրջ օրաթերթը զրուցել է «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչության անդամ Գագիկ Մելքոնյանի հետ:

-Պարոն Սելքոնյան, երեկ հրապա­րակվեց Սամվել Բաբայանի դատավճի­ռը, որով վերջինս դատապարտվեց 6 տարվա ազատազրկման: Ինչպե՞ս եք վերաբերվում այս փաստին:

-Եթե վերցնում ենք մեր իշխանու­թյունների գործունեությունը՝ սկսած 100 տարի առաջ, նորից նույն բաները կա­տարվում են: Իշխանությունն իր վարվե­լակերպը չի փոխում: Հիմա Արցախյան ազատամարտի բոլոր հերոսներին դա­տում են, ձերբակալում: Դատարանը երեկ չապացուցեց Սամվել Բաբայանի մեղքը, բայց 6 տարի ժամկետով դատապարտեց: Նորից նույն պատմությունը շարունակվում է, «Սասնա ծռերի», ժիրայր ՍԷֆիլյանի դատավարությունն է ընթանում, բոլորին էլ դատելու են, ու այսպես շարունակ: Կամ պետք է թող­նեն, Հայաստանից գնան, կամ էլ պետք է բանտերում անցկացնեն իրենց օրերը:

-Սամվել Բաբայանի ձերբակալումը քաղաքական հետապնդո՞ւմ եք համարում:

-Իհարկե, ես դա համարում եմ, որ քա­ղաքական հետապնդում է, քանի որ Սամվել Բաբայանն աջակցում էր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշին­քին, եւ նրանք լիկվիդացրեցին Բաբայան Սամվելին, որպեսզի ՕՐՕ-ն շար­քից դուրս գա: Մեր իշխանությունները պետք է վերջացնեն այս հետապնդումները: Հիմա մենք ավելի լուրջ խնդիր­ներ ունենք երկրում կատարելու, քան թե ձերբակալումները: Երկրի լուրջ խն­դիրները թողած՝ ընկել են ձերբակալում­ների հետեւից:

-Սակայն այժմ ընտրություններն ար­դեն ավարտվել Են, ըստ Զեզ՝ ինչո՞ւ Նրան ազատ չարձակեցին:

-Դա իրենց պետք է հարցնեք, ինչու ազատ չարձակեցին: Ամեն ինչ ավարտված է, իրենք հաղթանակած են, պետք է բարի կամքի դրսեւորում ցուցաբերեին, որպեսզի թողնեին այդ մարդկանց: Այս­տեղ ոչ ոք ոչ մի վտանգ չի կարող ներ­կայացնել, իշխանությունը նրանց ձեռ­քում է, ամեն ինչ նրանց ձեռքում է, եր­կիրն էլ ղեկավարում են: Սամվել Բաբայանը ոչ ոքի չէր կարող խանգարեր:

-Սամվել Բաբայանը տեղի ունեցածը որակեց իր դեմ պատվեր: Դուք գիտեք՝ ո՞ւմ էր նա ակնարկում:

-Բաբայանն ասեց, թե դա ինչ պատ­վեր է, ես չեմ կարող ասել, թե ինքն ում նկատի ուներ: Ես ի սկզբանե ասել եմ, հիմա էլ եմ ասում, որ դա քաղաքական հետապնդում էր: Բաբայան Սամվելը սկզբում չէր ցանկանում, որ դա քաղաքական ձեւակերպվի, որովհետեւ ինքը դատարանում ապացուցեց, որ ինքն իրոք ոչ մի մեղք չի գործել: Դատարա­նում ապացուցեց ու բոլորին ապացուցեց, որ «ես մեղավոր չեմ, բայց ինձ դա­տապարտում են»: Նոր է ինքն արդեն ասում, որ պատվեր է:

-Դուք նշեցիք, թե նրա ձերբակալումը նպատակ ուներ թուլացնելու ՕՐՕ դաշ­ինքը: Նրա ձերբակալումից հետո ականատես եղանք, որ դաշինքի առաջնորդներից ոչ ոք նրա կողքին չի եղել, նույնիսկ երեկ, այդ թվում Սեյրան Օհանյանը: Դա ճի՞շտ եք համարում:

-Դա իրենց պետք է հարցրեք՝ ինչու այդտեղ չէին: Վերջապես այդ մարդն այն ժամանակ աջակցում էր, օգնում էր: Չեմ կարող իր տեղ պատասխանել: Սեյ­րան Օհանյանի հետ հանդիպում ենք, սակայն ոչ քաղաքական առումով: Ին­քը, հնարավոր է, հանրապետությունից բացակայում էր եւ այդ պատճառով ներ­կա չէր դատավարությանը: Սակայն բո­լոր դեպքերում առաջնորդները պետք է նրա կողքին լինեին:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ