08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

«Ուզում ես խփե՞ս, արի…». Միայնակ Գայլին հեռացրին դահլիճից

«Ես չեմ ուզում լսել այս բարբաջանքը»,-Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատավարության ժամանակ, ընդմիջելով մեղադրող դատախազ Արամ Արամյանի կողմից հնչեցվող Պավլիկ Մանուկյանի մեղադրանքի ընթերցումը, հայտարարեց Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլ):

Դատավոր Մեսրապ Մակյանը նրան կոչ արեց չխանգարել նիստի ընթացքը:

«Ես դուրս եմ գալիս, սանկցիա կիրառեք»,-պահանջեց Խանդոյանը:

Նախագահող դատավորը պահանջեց նստել, քանի որ ինքը սանկցիա կիրառելու նպատակ չունի:

«Հելնում եմ գամ մոտդ, ի՞նչ պետքա անես: Ուզում ես խփե՞ս, արի…», ոտքի կանգնեց Խանդոյանը:

Դատավորը նրա նկատմամբ սանկցիա կիրառեց և Արայիկ Խանդոյանը երեք ժամով հեռացվեց դատական նիստերի դահլիճից:

Հիշեցնենք, որ  խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ