20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Շինծո՞ւ էր. պատգամավորները՝ Սամվել Բաբայանի դատավճռից

Կենտրոն եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վար­դանյանը երեկ հրապարակեց ԼՂՀ  պաշտպանության նախկին նախա­րար Սամվել Բաբայանի դատավճիռը: Նրան մեդադրանք Է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդ­վածի 2-րդ մասի (ապօրինի զենք-զինամթերք պահելը, ձեռք բերելը, կրելը) եւ 190-րդ հոդվածի 1-ին մասի հատ­կանիշներով (փողերի լվացում): Դա­տավոր Արշակ Վարդանյանը մեղավոր ճանաչեց Սամվել Բաբայանին եւ նրան դատապարտեց ազատազրկման 6 տարի ժամկետով: Իրավապաշտպանի կողմից սա որակվեց որպես քաղաքական որոշում, 6 տարի, որպեսզի Սամվել Բաբայանը չկարողանա համաներմամբ ազատ արձակվել:

Henaran.am-ի հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը միանշանակ վստատեցրեց, որ սա քաղաքական որոշում էր: «Դա երկու ղարաբաղյան ծագում ունեցող անձանց փոխհարաբերությունների դաշտում է գնացել, որովհետև դատական պրոցեսին ես հետևել եմ: Այն հիմնավորումներն, ինչը բերում էր պետական մեղադրողը, ինձ համար բացարձակ հիմնավոր չէր, ավելին շինծու էր: Այն, ինչ որ բերում էր Սամվել Բաբայանն իր փաստաբանի հետ, ավելի հիմնավոր էր»,-նշեց նա:

Արամ Սարգսյանը հիշեցրեց՝ բոլորին է հայտնի՝ ինքը շատ ջերմ հարաբերություններ չի ունեցել Սամվել Բաբայանի հետ, մամուլում կոպիտ հակադրվել են նույնիսկ, բայց այս ենթատեքստում իրեն է համարում արդար: «Բացի այդ ցանկացած վճռի կայացման դեպքում, երբ գործ ունես շատ լուրջ ավանդ ունեցող մարդու հետ, իսկ Սամվել Բաբայանը նրանցից մեկն է, չի կարելի հաշվի չառնել, որ Ղարաբաղի հերոս, Ոսկեր արծիվ շքանշանակիր համար առաջինը, ստացել է նա, հետո եղբայրս՝ Վազգեն Սարգսյանը, այս հանգամանքը որևէ դատավոր դատավճիռ կայացնելիս իրավունք չունի հաշվի չառնել, առավել ևս երկրի բարձրագույն իշխանությունները»,-ընդգծեց Արամ Սարգսյանը: 

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ մեզ հետ զրույցում նկատեց, որ քանի որ Սամվել Բաբայանը հայտնի քաղաքական գործիչ է, ինչ-որ իր հետ կապված է, ունենալու է քաղաքական հնչեղություն:

«Ես չեմ կարող այդպիսի գնահատականներ տալ, որ քաղաքական որոշում է եղել, որովհետև նյութին չեմ տիրապետում, իրավական գործընթաց է, դատական գործընթաց: Ի հարգանս իր անցած ճանապարհի ու ձեռքբերումների՝ մի կողմ կա, եթե կա իրավական գործ, դատարանի հարցն է ուրեմն»,-ասաց նա:

Նկատենք, որ ի սկզբանե Սամվել Բաբայանի ձերբակալումը բոլորը կապում էին 0Ր0 դաշինքի հետ: Սակայն ոչ երեկ, ոչ դատական մյուս նիստերին դաշինքի առաջնորդները Բաբայանի կողքին չէին: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ