28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն Անկարայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններ Իգոր Պոպովի(Ռուսաստան),Էնդրյու Շեֆերի(ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտիի(Ֆրանսիա) հետ…Հանդիպման վերաբերյալ Չավուշօղլուն տեղեկություն է հրապարակել իր twitter-յան էջում և կատարել հետևյալ գրառումը՝”Անկարայում հանդիպեցի Մինսկի խմբի համանախագահների հետ և ևս մեկ անգամ հայտնեցի նրանց Թուրքիայի զորակցությունը”…
Դե թուրքը մնում է թուրք…Չաշուշօղլուն շատ շուտ մոռացավ,թե ինչպես էր ընդամենը վերջերս իր դժգոհությունը հայտնում Մինսկի խմբի համանախագահների անգործությունից և մեղադրում վերջիններիս հակամարտության լուծումը ձգձգելու մեջ…Բավական երկար ժամանկ է Բաքուն և Անկարան ջանքեր են գործադրում՝փոխելու Մինսկի խմբի համանախագահների կազմը՝գործող եռյակին ցանկանալով գումարել նաև Անկարային և Բեռլինին…Իսկ հիմա պարզվում է,որ Անկարան զորակցում է Մինսկի խմբին…
Ընդհանրապես,այն հանգամանքը,որ Թուրքիայի նման երկիրը հայտնվել է Մինսկի խմբում՝հայկական դիվանագիտության կոպիտ սխալներից մեկն էր… Պաշտոնական Երևանը մեծ սծալ է կատարել,որ ժամանակին վետո չի օգտագործել Անկարայի Մինսկի խմբում հայտնվելու վերաբերյալ…Իսկ հիմա,օգտվելով Մինսկի խմբի անդամ լինելու հանգամանքից թուրքերը Անկարայում ընդունում են Մինսկի խմբի համանախագահների դեսպաններին,այն դեպքում,երբ Հայաստանը բոլոր հարթակներից հայտարարում է,որ Թուրքիան,ով Արցախյան հարցում լիովին պաշտպանում է Բաքվի տեսակետը,չի կարող լինել միջնորդ Հայաստանի,Արցախի և Ադրբեջանի միջև…»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ