07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2017

«Ավանդական հայ ընտանիք ասելով՝ նկատի չունենք այն ընտանիքները, որտեղ որոշել են սկեսրայրի ոտք լվանալ»

«Ընտանեկան բռնության կանխարգելման» մասին օրենքը մեր հանձնաժողովում էր, երբ ես ղեկավարում էի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը: Ինձ համար, որպես իրավաբանի, առնվազն տարօրինակ էր, կիսվել եմ նաև հեղինակների հետ, երբ զոհ տերմինն էր օգտագործվում: Ինձ մոտ տպավորություն էր, որ մենք արհեստականորեն ուռճացնում էինք այդ գործընթացը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր […]

«Սասնա ծռեր 2»-ի գործով դատավորը կմնա

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող  «Սասնա ծռեր» զինված խմբի գործով առանձնացված 2-րդ մասով նստի ժամանակ  դատարանը մերժել է  իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը: Պաշտպանական կողմը դատավոր Արթուր Օհանյանին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել, քանի որ դատարանը չէր անդրադարձել ամբաստանյալներից Մարտիրոս Հակոբյանի (Դեդ) շահերի պաշտպան Լուսինե Սահակյանի միջնորդությանը: Արդեն հայտնել ենք, որ փաստաբանը միջնորդություն էր […]

Հանրապետությունը կգտնվի հզոր ցիկլոնի ազդեցության գոտում

«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Նոյեմբերի 22-ին վաղ առավոտից Հայաստանը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ. Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի լեռնային բոլոր բնակավայերում` ձյան տեսքով։ Նշված հատվածներում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց։ Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք նշված մարզեր […]

Վաշինգտոնում քննարկել են արեւմտահայերենի պահպանության հարցը

Վաշինգտոնում անցած Հայագիտական ընկերակցության հատուկ համաժողովի ընթացքում ամերիկահայ գիտնականներն ու ուսուցիչները քննարկել են արեւմտահայերենի պահպանման հեռանկարները: Համաժողովին մասնակցած անվանի ամերիկահայ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանի խոսքով, խնդիրն առավել քան արդիական է, հայտնում է Ամերիկայի ձայնը. «Վտանգված լեզու է, մեր գեղեցիկ արեւմտահայ բառբառները, որով ես մեծացա: Մեր արեւմտահայ գրականությունը շատ հարուստ գրականություն է, բայց այսօր դժբախտաբար նահանջի մեջ […]

Նոյեմբերի 22-ին «Հենարան» մամուլի ակումբում

Նոյեմբերի  22–ին՝  ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվի քաղաքագետ Խաչիկ Գալստյանը:  ԹԵՄԱ`   Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան. ԼՂՀ հիմնահարց:    Նոյեմբերի  22–ին՝  ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվի քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: ԹԵՄԱ`   Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան. ԼՂՀ հիմնահարց:

Իրապես դաշնակցային հարաբերություններ են. Սերժ Սարգսյանը ընդունել է Լավրովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է ընդգծել, որ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի, Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի 20-ամյակի տարին արգասաբեր էր երկկողմ հարաբերությունների տեսանկյունից: «Այսօր այդ հարաբերությունները բնութագրվում են իրապես դաշնակցային: Ես լիովին կիսում եմ այդ […]

«Ես ունեմ ստույգ ինֆորմացիա, ձեզ է հանդիպել Սերժ Սարգսյանը».Արամ Մանուկյանը՝ դատավորին

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի գործով առանձնացված 2-րդ մասով դատական նիստը: Գործով այսօր ներկայացել է  նոր մեղադրող դատախազ՝ Արամ Արամյանը, դատարան էր ներկայացել նաեւ մեղադրող դատախազ Արթուր Չախոյանը: Երկուսն էլ դատարանին ներկայացրել են  իրենց լիազորագրի պատճեահանված տարբերակը, Դատախազները հայտնել են, որ  լիազորագրերի  բնօրինակները  գտնվում է մայր գործում: Այս հայտարարությունը արձագանքվել […]

Օրենքն արդեն ընդունվել է, սպասենք նախագահի դիրքորոշմանը. Կ. Նահապետյան

«Փոփոխությունների հույս միշտ էլ կա, նայած ՝ փոփոխություն ասելով ինչ եք հասկանում»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը` անդրադառնալով տարկետման իրավունքը սահմանափակող աղմկահարույց օրինագծին: Նա հիշեցրեց, որ զինվորական ծառայության, զինծառայողի կարգավիճակի, պաշտպանության մասին օրենքներն արդեն ընդունվել են: «Հանուն գիտության զարգացման նախաձեռնության անդամների հետ մինչև համապատասխան օրինագծի […]

Խնդրենք Սուրբ Կույսի բարեխոսությունը

Շնորհավորում եմ բոլորիս գեղեցիկ տոնի առթիվ. Սուրբ Մարիամ Աստվածածնի բարեխոսությամբ սկսենք մեր օրը և այն ամբողջությամբ նվիրենք մեր սիրելի Սուրբ Կույսին` Իր տոնի առթիվ: Սուրբ Մարիամ Աստվածածնին երեքամյա հասակում Երուսաղեմի  Տաճարին ընծայելու հիշատակին նվիրված տոնն է այսօր: Հայ Եկեղեցում Աստվածամոր հիշատակին սահմանված յոթ տոներից մեկն է: Շնորհավորում եմ բոլորին տոնի կապակցությամբ, իսկ Մարիամներին` անվանակոչության առիթով: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված