«Սասնա ծռեր»-ը պատանդներ են. պաշտպանը` դատարանին
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր» խմբի գործով նիստին դատարանը մերժեց ամբաստանյալ Գառնիկ Հովակիմյանին ազատ արձակելու մասին պաշտպանի միջնորդությունը: Պաշտպան Մուշեղ Շուշանյանը միջնորդությունը ներկայացնելիս նշեց. «Գառնիկ Հովակիմյանն ապստամբություն է բարձրացրել իշխանությունը զավթած համակարգի դեմ: Վերահաս մահացու սպառնալիքի վերածված իշխանությունից ազատվելու համար նրանք զինված ապստամբության են գնացել եւ ապստամբության իրավունքը իրացնելու համար մեր […]