Նախարարություններին նոր հատկացումներ կարվեն
Կառավարության չզեկուցվող հարցերից մեկով առաջարկվում է փոփոխություններ 2017 թվականի պետական բյուջեում՝ վերաբաշխում կատարել և որևէ գերատեսչության համապատասխան գումար հատկացնել։ Առողջապահության նախարարությանը 2017 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացվեց 233 միլիոն 525 հազար դրամ։ Գումարը կտրամադրվի «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ին՝ էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգին միանալու ծառայությունների մատուցման ծախսերը փոխհատուցելու նպատակով։ Արդարադատության նախարարությանը տրամադրվեց 23 միլիոն […]