11 Հունվարի, Saturday, 2025
KFC

«Ադրբեջանը եթե ցանկանում է մոտենալ ԵԱՏՄ-ին, պետք է այդպիսի քայլեր չձեռնարկի»

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ասում է, որ Ադրբեջանի՝ ԵԱՏՄ կազմում լինելը նշանակում է պահպանել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի այն դրույթը, ըստ որի՝ նույնիսկ դիտորդ պետությունը, ոչ միայն անդամը, պետք է որևէ քայլեր չձեռնարկի ի վնաս անդամ պետությունների,կամ ընդհանուր առմամբ ԵԱՏՄ-ի: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտարարությանը, թե ուրախ կլինեն Ադրբեջանին տեսնել ԵԱՏՄ կազմում: «Դա ենթադրում է, որ եթե Ադրբեջանը ցանկանում է այս կամ այն ձևի մոտենալ ԵԱՏՄ-ին, պետք է այդպիսի քայլեր չձեռնարկել:

Իսկ եթե խոսում ենք տնտեսական դաշտից, ապա բավական է հիշել մի բան, որ ինքը շրջափակում է Հայաստանին: Ակնհայտ է, որ դրանք գործողություններ են, որոնք ուղղված են անդամ պետության շահերից: Դրա համար ԵԱՏՄ միանալը կամ դիտորդ դառնալը մեր կողմից էլ ողջունելի լինի, եթե Ադրբեջանը կատարի այն պարտավորությունները, որը սահմանված են, թե դիտորդ, թե անդամ պետության համար, իսկ դա նշանակում է, որ շրջափակումը պետք է վերացնի, թշնամական գործողություններ չիրականացնի, վերջ տա հայատյացությանը»,-ասաց նա:

Անդրադառնալով նախագահի Սերժ Սարգսյանի Բրյուսել մեկնելու և ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման սպասումներին՝ Շավարշ Քոչարյանը կոչ արեց մեկ օր սպասել: «Այդ մեկ օրը բոլոր հարցերի պատասխանը կտա»,-ասաց նա: Փոխնախարարը նշեց, որ ինքնին այդ համաձայնագիրը պարունակում է դրույթ կապված ընդհանուր առմամբ ԼՂ կարգավորման հետ: «Այդ ստորագրումը համենայնդեպս ապագայում նման հարցեր է կհանի: Այս փուլում դեռևս բանակցություններ են գնում»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ