28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Սասնա ծռեր»-ը պատանդներ են. պաշտպանը` դատարանին

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր» խմբի գործով նիստին դատարանը մերժեց ամբաստանյալ Գառնիկ Հովակիմյանին ազատ արձակելու մասին պաշտպանի միջնորդությունը: 

Պաշտպան Մուշեղ Շուշանյանը միջնորդությունը ներկայացնելիս նշեց. «Գառնիկ Հովակիմյանն ապստամբություն է բարձրացրել իշխանությունը զավթած համակարգի դեմ: Վերահաս մահացու սպառնալիքի վերածված իշխանությունից ազատվելու համար նրանք զինված ապստամբության են գնացել եւ ապստամբության իրավունքը իրացնելու համար մեր պաշտպանյալները քրեական հետապնդման չպետք է ենթարկվեն, նրանք այս պահին պահվում են որպես պատանդներ, որպես քաղաքական բանտարկյալները»,-ընդգծել էր  պաշտպանը:

Մուշեղ Շուշանյանի միջնորդությունից անմիջապես հետո ամբաստանյալներից Աշոտ Պետրոսյանը ծափահարեց և նկատողություն ստացավ նախագահող դատավոր Արտուշ Գբրիելյանի  կողմից:

Իսկ Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան Տիգրան հայրապետյանը հայտարարեց. «Այս անձինք մեղադրվում են նորմալ երկիր սարքելու փորձ կատարելու համար»:

Նշենք, որ դատարանը այսօր մերժեց նաև Մանվել Աթոյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը:

Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո  Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի մասով գործը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի:

«Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ