29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2017

«Իմ մահը մի վերցրեք Ձեր խղճի վրա». Եղնուկյանը՝ դատավորին

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող  «Սասնա ծռեր» 11 անդամի  գործով   դատական նիստի ժամանակ գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանի շահերի Պաշտպան Տիգրան Հայրապետյանը դատախազ Պետրոս Պետրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: Կարո Եղնուկյանը հայտարարության համար ձայն խնդրեց: Նա նշեց, որ իր հանդեպ կամայականություն է կիրառվում, քանի որ իր գործը պետք է qննվեր անջատված մասով. […]

ՊՆ-ն ամեն ինչ անելու է, որ հասցնի «Ես եմ» ծրագրի ներդրումը. Վիգեն Սարգսյան

Կառավարության այսօրվա նիստին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց «2017 թվականի ձմեռային զորակոչը կազմակերպելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Ըստ նախագծի՝ 2017 թվականի ձմեռային զորակոչն անցկացվելու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` 2017 թվականի նոյեմբերից մինչև 2018 թվականի հունվար ամիսներին:  «ՊՆ-ն ամեն ինչ անելու է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի ընդունման դեպքում […]

Եղանակը՝ առաջիկա օրերին

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 2-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: 2-ի ցերեկը, 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ին կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում` Նոյեմբերի 2-5-ը սպասվում է առանց […]

Համաձայն եմ. վարչապետը՝ նախագահի՝ անփոխարինելի լինելու, 2018-ի վարչապետի մասին

 2017 թվականի  8 ամսվա կատարողականի կանխատեսումը եղել է ընդամենը  834,453,282 միլիոն դրամ, իրականացվել է 376, 020, 530 միլիոն, շուրջ 45 տոկոսը: «Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ հայտարարված ծրագրերը մինչև տարվա վերջ կատարվելու են, մենք ունենալու ենք մոտ 100 տոկոսի ցուցանիշ, եթե ոչ 100 տոկոս»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:  Նա նշեց, որ […]

«Գիշյանը նեղացել, հելել գնում էր…». «Սասնա ծռեր» -ի դատավոր

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  մեկ ժամ ուշացումով մեկնարկեց  «Սասնա ծռեր» 11 անդամի  գործով   դատական նիստը։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը երկու անգամ ընդմիջում հայտարարեց, քանի որ բացակայում էին պաշտպան Գրիշա Բալասանյանը և թարգմանիչը: Դատավորը դիմելով թարգմանչուհուն ասաց. «Դատական նիստերը սկսում են 11:00-ին և ամեն անգամ, երբ Դուք ուշանում եք նիստը ինչ-որ չափով […]

Ինչի է հասել Կառավարությունը 1 տարվա մեջ. ամփոփում է Կարեն Կարապետյանը

Տնտեսության ակտիվության ցուցանիշն այս տարի գրանցել է 105.1 տոկոս: Արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 111.9 տոկոս, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը 90.1 տոկոս է, շինարարության ծավալը`93.6 տոկոս: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն՝ ամփոփելով Կառավարության գործունեության 1 տարին: Այսպես, առևտրի շրջանառության ոլորտում արձանագրվել է 112.5 տոկոս ցուցանիշ, էլեկտրաէներգիայի արտադրություն`106.5 տոկոս ցուցանիշ, միջին […]

ՍԱՊԾ-ն սանիտարական անձնագիր է տրամադրել 484 փոխադրամիջոցի

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ է մտել Երևանի առևտրի իրացման վայրերի համար հաց և արտադրությունների համար տեղական թարմ միս մատակարարող փոխադրամիջոցների սանիտարական անձնագիր ունենալու պարտադիր պահանջը: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արդեն սանիտարական անձնագիր է տրամադրել հաց-հացաբուլկեղեն տեղափոխող 381 (279-ը՝ Երևանում, 102-ը՝ մարզերում) և միս տեղափոխող՝ 103 (59-ը՝ Երևանում, 44-ը՝ մարզերում) տրանսպորտային միջոցի: Կան, սակայն, […]

Նուբարաշենում ապօրինի գործող կոշիկի արտադրամաս է հայտնաբերվել

Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությունը հարկային դաշտը շրջանցել փորձողների նկատմամբ իրականացրած հսկողական միջոցառումների շրջանակում Երևանում հայտնաբերել է անօրինական գործունեության մի շարք դեպքեր:  Մասնավորապես օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Նուբարաշեն փողոցում հայտնաբերվել է առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառման կոշիկի արտադրամաս: Մոտ 80 քմ մակերեսով շինությունում միաժամանակ հայտնաբերվել են արտադրության համար անհրաժեշտ սարքավորումներ, մեքենաներ, հումք, ինչպես նաև […]

Ավելի հստակ չգիտեմ՝ ինչ կարելի է ասել՝ փարատելու մտահոգությունները. ԱԳ փոխնախարար

Այսօր ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանից հետաքրքրվեց, թե Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումից առաջ ինչու՞ են Հայաստանում թերահավատ, որ փաստաթուղթը կստորագրվի։   Կարեն Նազարյանն ասաց, որ թե՛ Հայաստանը, թե՛ եվրոպական կողմը բարձրագույն մակարդակներով հայտարարել են, որ պատրաստ են գալիք գագաթնաժողովի ընթացքում ստորագրել համաձայնագիրը։ «Ինչպես ՀՀ նախագահն է նշել, մենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի