Ինչ մեղադրանքներ կա թող վերագրեն ինձ. «Սասնա ծռեր»-ի դատ
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստի ժամանակ այսօր նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը մի շարք որոշումներ կայացրեց: Դատավորը վերացրեց Արթուր Սողոմոնյանի հեռախոսային խոսակցությունների վրա դրված արգելքը: Մանվել Աթոյանի շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանը միջնորդեց փոխելու իր պաշտպանյալի խափանման միջոցը: Իր միջնորդությունը պաշտպանը հիմնավորեց մի շարք հանգամանքներով: […]