06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Համաձայն եմ. վարչապետը՝ նախագահի՝ անփոխարինելի լինելու, 2018-ի վարչապետի մասին

 2017 թվականի  8 ամսվա կատարողականի կանխատեսումը եղել է ընդամենը  834,453,282 միլիոն դրամ, իրականացվել է 376, 020, 530 միլիոն, շուրջ 45 տոկոսը: «Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ հայտարարված ծրագրերը մինչև տարվա վերջ կատարվելու են, մենք ունենալու ենք մոտ 100 տոկոսի ցուցանիշ, եթե ոչ 100 տոկոս»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: 

Նա նշեց, որ այսօր բոլոր խնդիրները, իհարկե, լուծված չեն, բայց վիճակը կառավարելի է: «Օտարերկրյա ներդրողին մեր երկիր բերելու համար պետք է ստեղծել միջավայր ու ապահովել սեփական ներքին ներդրում»,-նկատեց նա: Վերջինս չհամաձայնեց դիտարկմանը, թե ժողովորդի վիճակը այս մեկ տարվա ընթացքում չի բարձրացել, քանի որ կենսաթոշակներն ու սոցիալական նպաստներն էլ չեն բարձրացել: 

Ինչ վերաբերում է Հարկային նոր օրենսգրքին, ապա Կարեն Կարապետյանն ընդգծեց, որ երբ այն ընդունվում էր նախորդ տարի, չեն թաքցրել, որ կան կետեր, որոնք ճարահատյալ են ընդունել: «Հարկային, մաքսային օրենսգիրքն ընդունված է, այն իրավունք ունի ապրելու: Մենք մեր հարկային մուտքերն ավելացրինք, մեր սեփական հարկերի մուտքերն ավելացել են: Իսկ դրանից հետո ինչ գնային փոփոխություն կլինի, երբ կլինի, այն ժամանակ էլ կարձագանքենք»:

Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք համաձայնություն է ձեռք բերվել նախագահ Սարգսյանի հետ 2018 թվականի ապրիլից հետո տեղի ունենալիք քաղաքական փոփոխությունների մասին և մյուս հարցին, թե համաձայն է շատ ՀՀԿ-ականների այն կարծիքին, որ նախագահն անփոխարինելի է որպես անվտանգության ղեկավար, Կարեն Կարապետյանն ասյպես արձագանքեց. 

«Այդ հարցին բազմիցս պատասխանել եմ, այսօրվա մեր իրավիճակում ապրիլի 9-ից հետո ՀՀԿ-ն առաջարկելու է վարչապետի թեկնածություն կոալիցիոն գործընկերոջ հետ համատեղ, նման քննարկում մենք չենք ունեցել, այդ պատճառով որևէ պայմանավորվածության մասին խոսելն ապարդյուն է:

Ինչ վերաբերում է նախագահ Սերժ Սարգսյանի վարկանիշներին, հայտնիշներին որպես անվտանգության երաշխավոր, որպես մեծ փորձ ունեցող ղեկավար, ես այդ պնդումների հետ համաձայն եմ»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ