06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչի է հասել Կառավարությունը 1 տարվա մեջ. ամփոփում է Կարեն Կարապետյանը

Տնտեսության ակտիվության ցուցանիշն այս տարի գրանցել է 105.1 տոկոս: Արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 111.9 տոկոս, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը 90.1 տոկոս է, շինարարության ծավալը`93.6 տոկոս: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն՝ ամփոփելով Կառավարության գործունեության 1 տարին:

Այսպես, առևտրի շրջանառության ոլորտում արձանագրվել է 112.5 տոկոս ցուցանիշ, էլեկտրաէներգիայի արտադրություն`106.5 տոկոս ցուցանիշ, միջին ամսական անվանական աշխատավարձ`102.4 տոկոս, արտաքին առևտրաշրջանառություն`121.7 տոկոս: Արտահանման ոլորտում գրանցվել է 119.1 տոկոս ցուցանիշ, իսկ ներմուծման ոլորտում`123.2 տոկոս ցուցանիշ:

Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, ապա Կ. Կարապետյանը տեղեկացրեց, որ Հայաստան ընդհանուր այցելության ցուցանիշները 2017 թվականի 9 ամիսների ընթացքում կազմել են 21.4 տոկոս: «Հայաստան ներգնա զբոսաշրջության ցուցանիշները կազմել են 21 տոկոս»,-նշեց վարչապետը: Կարեն Կարապետյանի խոսքով`«Զվարթնոց» օդանավակայանում ուղևորափոխադրումը արձանագրել է 20.3 տոկոս աճ, «Շիրակ» օդանավակայանում`832.6 տոկոս:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ