09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2017

Ոչ-ոքի ուսանողներ-պաշտոնյաներ պայքարում. դեղին քարտ՝ իշխանության ներկայացուցչին

Լարված պայքարում այսօր ընթացավ ՀՀ պաշտոնյաների և ուսանողական կառույցների ներկայացուցիչների ֆուտբոլային թիմերի հանդիպումը։ Խաղն ավարտվեց 3։3 հաշվով։ Պաշտոնյաների թիմում խաղում էին ՀՀ ԱԺ պատգամավորներ Կարեն Ավագյանը, Հրայր Թովմասյանը, Էդուարդ Շարմազանովը, Անդրանիկ Կարապետյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը, Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ղեկավար Սերգեյ Ռիբինսկին և այլք։ Ուսանողներն առաջին […]

Ի՞նչ ժողովրդագրական փոփոխություն կարող է լինել նման երկրում, եթե, իհարկե, խոսքը համաշխարհային բոմժերին մեր երկիր տեղափոխելու մասին չէ

<Աշխարհում նույնիսկ փոքրաթիվ բնակչություն ունեցող երկրները ունենում են ժողովրդագրական թռիչքներ>,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ խոսելով միրնչև 2040 թվականը Հայաստանի բնակչության թիվը 4 միլիոնի հասցնելու նախագահի հայտարարության մասին: Միաժամանակ, Խառատյանը նշեց, որ այլ երկրներում բնակչության աճի խնդիրը լուծելու համար լուրջ քայլեր են կատարվում, իսկ Հայաստանում ոչ թե լուրջ, այլ ընդհանրապես քայլեր չեն կատարվում:  <Կառավարության […]

Թուրքիայի խորհրդարանի խոսնակը բյուջեից 2.7 մլն լիրա է ծախսել նվերների համար

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմայիլ Քահրամանը 2016 թվականին պետական բյուջեի փողերով ամենաշատ նվերներ բաժանած պաշտոնյան է դարձել Թուրքիայում: Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ Քահրաման 2016-ին խորհրդարանի բյուջեից 2.7 (696000 դոլար) մլն թուրքական լիրա է հատկացրել նվերներ գնելու համար՝ այս ցուցանիշով առաջ անցնելով նույնիսկ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից: Նշվում է, որ Քահրամանը մեջլիսի պատգամավորներին Մուհամեդ մարգարեի […]

Վաղը, մյուս օրը երբ ՀՀԿ-ն դառնա ընդդիմություն, գանք իշխանության, կչեղարկենք. Էդմոն Մարուքյան

<Բրյուսելի գագաթաժողովից առաջ> քննարկման ժամանակ <Ելք> խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ցավով հիշեցրեց, որ 5-րդ գումարման Ազգային ժողովը վավերացրեց գազային պայմանագիրը,  որով առաջիկա տարիներին՝ մինչև 2040 թվականը, ՌԴ-ն պետք է ՀՀ-ին գազ տրամադրի: <Վաղը, մյուս օրը, որ ՀՀԿ դառնա ընդդիմություն, մենք դառնանք իշխանություն, գանք իշխանության, այդ պայմանագիրը կչեղարկենք>: ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանն էլ հիշեցրեց՝ ինքն այդ ժամանակ […]

Վայոց Ձորի մարզի դատախազությունում ընտրակաշառք առաջարկելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել

2017 թվականի նոյեմբերի 7-ին Վայոց ձորի մարզի Շատին գյուղի բնակիչներ Հ.Գ.-ն և Տ.Ս.-ն ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի  բաժնում հաղորդումներ են տվել այն մասին, որ ս.թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների ընթացքում նույն գյուղի բնակիչ Ռ.Մ.-ն իրենց գումար է առաջարկել 2017 թվականի  նոյեմբերի 5-ին  կայանալիք Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ թեկնածու Մ.Ս.-ի օգտին […]

Վտանգի դեպքում նույն դասադուլավորներն առաջինն են պաշտպանական առաջնագծում հայտնվելու

Տարկետման օրենքի ապսպրումն ամենևին կապ չունի երկրի պաշտպանությունն ամրակայելու մտահոգության հետ, մանավանդ ի պաշտոնե մտահոգվողները դրանով բնավ մտահոգ չեն։ Օրինագծի հեղինակներն էլ քաջ գիտեն, որ վտանգի դեպքում նույն դասադուլավորներն առաջինն են պաշտպանական առաջնագծում հայտնվելու։ Սրանց մտահոգությունն ուրիշ է։ Չէ՞ որ հայտարարվել է, թե խնդրի «կարգավորումը» ցավոտ է լինելու։ Իսկ ցավի դեմն առնողներից ամենից եռանդունն ուսանողությունը […]

Հավաք-խորհրդակցություն Արցախի ՊՆ-ում. եղել են բացթողումներ

Արցախի պաշտպանության բանակի շտաբի նիստերի դահլիճում ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանի ղեկավարությամբ նոյեմբերի 9-ին անց է կացվել հավաք-խորհրդակցություն՝ նվիրված ընթացիկ տարվա հոկտեմբերի ընթացքում բանակի ԱՀՏԱ ոլորտում կատարված եւ առաջիկա ամիսներին նախատեսված աշխատանքների քննարկմանը, որին ներկա էին ՊԲ-ի, միավորումների եւ զորամասերի բարոյահոգեբանական ապահովման ոլորտի սպաները, ինչպես նաեւ սերժանտական խորհուրդների նախագահներն ու մարտական հերթապահությունում […]

Ադրբեջանական շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ

Նոյեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրություն: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 2300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել […]

Հայ երիտասարդի գեղեցիկ կատարումը ռուսական «Голос»-ում /տեսանյութ/

Ռուսական «Голос» նածագծի մենամարտեր փուլում Զաալի Սարկիսյանն իր ելույթով հիացրել է իր մարզիչ Ալեքսանդր Գրացկիին: Նա և Մարիաննա Սավոնը կատարել են Անդրեա Բոչելիի « Vivo per lei » հայտնի երգը: Այնուամենայնիվ, վերջինս նախագծում թողեց Մարիաննային:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի