Վաղը, մյուս օրը երբ ՀՀԿ-ն դառնա ընդդիմություն, գանք իշխանության, կչեղարկենք. Էդմոն Մարուքյան
<Բրյուսելի գագաթաժողովից առաջ> քննարկման ժամանակ <Ելք> խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ցավով հիշեցրեց, որ 5-րդ գումարման Ազգային ժողովը վավերացրեց գազային պայմանագիրը, որով առաջիկա տարիներին՝ մինչև 2040 թվականը, ՌԴ-ն պետք է ՀՀ-ին գազ տրամադրի: <Վաղը, մյուս օրը, որ ՀՀԿ դառնա ընդդիմություն, մենք դառնանք իշխանություն, գանք իշխանության, այդ պայմանագիրը կչեղարկենք>: ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանն էլ հիշեցրեց՝ ինքն այդ ժամանակ պատգամավոր չի եղել, բացի այդ խորհուրդ տվեց օրակարգի չշեղվել:
ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանն էլ խոսելով ստորագրվելիք պայմանագրից՝ նշեց. <Շատ բան չակնկալեք այս պայմանագրից, հնարավորություն կա, բայց կօգտվենք, թե ոչ, չգիտենք, եթե լինի քաղաքական կամք ու հասարակական պահանջ, կօգտվենք, ստորագրման քաղաքական կամք կա:
Այնքան խնդիրներ կառաջանան ընթացքում, կիրականացվի, Աստված գիտի>,-եզրափակեց նա: