ԱԺ հանձնաժողովն արտահերթ նիստում ընդունեց զինծառայությունից խուսափածներին գումարով քրեական հետապնդումից ազատող օրենքը երկարացնելու նախագիծը
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց զինվորական ծառայությունից խուսափած անձանց գումարի դիմաց քրեական պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն տվող օրենքի գործողության ժամկետը երկարացնելու օրենսդրական նախաձեռնությանը: Հանձնաժողովի արտահերթ նիստին ներկա բոլոր 5 պատգամավորները կողմ քվեարկեցին օրենքի նախագծին դրական եզրակացություն տալու հարցին: Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին […]