09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2017

Ռուսաստան մեկնելու պատճառներից մեկն այն է, որ սեռական հաճույքները հասանելի են

Սեռավարակաբան-մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ վարակիչ հիվանդությունները հիմնականում տարածվում են մարդկանց տեղաշարժերի ժամանակ: «Արտերկիր մեկնում են սեռահասուն տղամարդիկ, ովքեր ունեն ընտանիք, այսինքն` ունեն նաև սեռական հարաբերությունների փորձ ու պահանջ։ Նրանց մեծ մասը մեկնում է Ռուսաստան: Ռուսաստանում սեռական պահանջը բավարարելու մատչելի, արագ, մեծ հնարավորություն կա: Ռուսաստան մեկնելու պատճառներից մեկն այն է, որ սեռական հաճույքները հասանելի են»,- լրագրողների հետ […]

Ազերին կամ ազարին Արաքսից հարավ Իրանում գտնվող Ատրպատականի բնակիչն է

Ազերին կամ ազարին Արաքսից հարավ Իրանում գտնվող Ատրպատականի բնակիչն է, որի հոմանիշը և, ըստ իս, հայերենում ավելի ընդունելի տարբերակը «ատրպատականցի» եզրն է: Փավստոս Բուզանդի երկում հանդիպող «Ատրպատճաց գաւառ» ձևից պետք է եզրակացնել, որ հայերենում ժամանակին «ատրպատականցի» իմաստով կիրառվել է նաև «ատրպատիճ» անվանումը, որը հետագայում դուրս է մղվել մեր լեզվից: Ադրբեջանցին՝ Ադրբեջանական Հանրապետության բնակիչն է՝ անկախ […]

Լայնածավալ ծառատունկ՝ Արգավանդի խճուղում

Համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակի ժամանակ Ծովակալ Իսակովի անվան պողոտայի Արգավանդի խճուղու հատվածում իրականացվել են ծառատունկի լայնածավալ աշխատանքներ, որոնց մասնակցել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը, քաղաքապետարանի ենթակա կառույցները, պետական և մասնավոր կառույցների աշխատակիցներ, Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամներ, ուսանողներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ և բնակիչներ: Արգավանդի խճուղում ծառատունկին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: […]

Սելինա Դողանը Թուրքիայի կրթության նախարարից պահանջել է լուծել սիրիահայ երեխաների ուսման հարցը

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Սելինա Դողանը մեջլիսում բարձրացրել Թուրքիա գաղթած սիրիահայ երեխաների կրթության հարցը։ «Ակօս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ մեջլիսի պլանավորման և բյուջեի հանձանժողովում կրթության նախարարության բյուջեի քննարկման ժամանակ Դողանը կրթության նախարար  Իսմեթ Յըլմազի ուշադրությանն է ներկայացրել սիրիահայ երեխաների ուսումնառության շուրջ ստեղծված իրավիճակը և պահանջել լուծում տալ հարցին։ Նշելով, որ Սիրիայից եկած ոչ բոլոր երեխաներն են արաբ […]

Յուրաքանչյուրն իր տեղում պետք է հնարավորինս ներգրավված լինի կազմակերպչական բոլոր գործընթացներում. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի է ունեցել 2018 թ. Հայաստանում անցկացվելիք 3 խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի, Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի և Երևանի հիմնադրման 2800-ամյակի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մանրամասներ է ներկայացրել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի նախապատրաստման և անցկացման վերաբերյալ: Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել […]

«Ստոմատոլոգիան Հայաստանում ծայրահեղությունից ծայրահեղություն վիճակում է».մանրամասնում է բժիշկը/տեսանյութ/

«Ստոմատոլոգիան Հայաստանում ծայրահեղությունից` ծայրահեղություն վիճակում է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բժիշկ-ստմոտոլոգ Հարթուն Քարամ Մարտիկը: Ստմոտոլոգի խոսքով` Հայաստանում կան շատ լուրջ մասնագետներ և կան նաև շատ ցածրորակ մասնագետներ: Հարթուն Քարամ Մարտիկը բացահայտում է ստոմատոլոգիայի գաղտնիքները: Մանրամասները` տեսանյութում:  

Լեւոն Տեր-Պետրոսյանին սպասարկած ավտոմեքենան գնել ցանկացողներ չկան

Բա ո՞ւր եք… «Լեւոն Տեր-Պետրոսյանին սպասարկած ավտոմեքենան գնել ցանկացողներ չկան, աճուրդը կրկին չկայացավ»… Հարգելի լեւոնականներ, բա ո՞ւր եք, մի հատ դրամահավաք կազմակերպեք։ Ֆեյսբուքում նրան պաշտպանելն, իհարկե, շատ ավելի հեշտ է… Փող ունենայի, կառնեի ու իրեն կնվիրեի որպես հիշատակ… Բայց փող չունեմ… Արմեն Դուլյանն է գրել ֆեյսբուքյան էջում:

Արցախի խորհրդարանականները հարգանքի տուրք են մատուցել Եռաբլուրում եւ Ծիծեռնակաբերդում

Հայաստանի եւ Արցախի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի արցախցի անդամներն ԱՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Միհրան Հակոբյանի ուղեկցությամբ նոյեմբերի 11-ին այցելել են Եռաբլուր պանթեոն։ Արցախի խորհրդարանականները ծաղիկներ են դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի եւ քառօրյա պատերազմում զոհվածների շիրիմներին, լռությամբ ու խոնարհումով հարգել նրանց հիշատակը։ ԱՀ Ազգային ժողովի նախագահը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի