03 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արցախի խորհրդարանականները հարգանքի տուրք են մատուցել Եռաբլուրում եւ Ծիծեռնակաբերդում

Հայաստանի եւ Արցախի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի արցախցի անդամներն ԱՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Միհրան Հակոբյանի ուղեկցությամբ նոյեմբերի 11-ին այցելել են Եռաբլուր պանթեոն։

Արցախի խորհրդարանականները ծաղիկներ են դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի եւ քառօրյա պատերազմում զոհվածների շիրիմներին, լռությամբ ու խոնարհումով հարգել նրանց հիշատակը։

ԱՀ Ազգային ժողովի նախագահը նշել է. «Մեր հարգանքի տուրքը մատուցեցինք անկախ պետականության տարիներին մեծացած, ազատության եւ անկախության արժեքները կրող հայորդիների հիշատակին։ Այսօր էլ հազարավոր նման հերոսներ պաշտպանում են մեր սահմանները՝ իրենց սրտերում կրելով ապրիլյան պատերազմի հերոսների սխրագործությունը»։

Նույն օրը Աշոտ Ղուլյանն ու Արցախի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը։ 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ