10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Լայնածավալ ծառատունկ՝ Արգավանդի խճուղում

Համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակի ժամանակ Ծովակալ Իսակովի անվան պողոտայի Արգավանդի խճուղու հատվածում իրականացվել են ծառատունկի լայնածավալ աշխատանքներ, որոնց մասնակցել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը, քաղաքապետարանի ենթակա կառույցները, պետական և մասնավոր կառույցների աշխատակիցներ, Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամներ, ուսանողներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ և բնակիչներ:

Արգավանդի խճուղում ծառատունկին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:

Ծառատունկի ընթացքում գերազանցապես տնկվել են ակացիա, սոսի և հացենի տեսակի ծառեր:

Բոլոր մասնակիցներն ապահովված են եղել բահերով, ձեռնոցներով և անհրաժեշտ այլ պարագաներով:

 

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ