Սիրելի ուսանողներ, կարող եք հարցեր տալ, դեռ չեմ խոսել գրքերից ու բուֆետից. ուսանողներին ուղղորդող ՇՊՀ ռեկտորի հանդիպումը

Այսօր ՇՊՀ ռեկտորի հետ ցանկացել էին հանդիպել բուհի ուսանողները ու հանդիպմանը հրավիրել էին լրագրողներին: Բայց հանդիպումը սկսվելուց մի քանի րոպե հետո պարզ դարձավ, որ ոչ թե ուսանողներն են ցանկացել հանդիպել ռեկտորին, այլ ռեկտոր՝ Սահակ Մինասյանն է ուզում ելույթ ունենալ՝ փաստաթղթերի մի կապոց ձեռքին: 45 րոպե Սահակ Մինասյանը ներկայացրեց բուհում առկա խնդիրները՝ ֆինանսականից սկսած մինչև տարկետման […]