27 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Սիրելի ուսանողներ, կարող եք հարցեր տալ, դեռ չեմ խոսել գրքերից ու բուֆետից. ուսանողներին ուղղորդող ՇՊՀ ռեկտորի հանդիպումը

Այսօր ՇՊՀ ռեկտորի հետ ցանկացել  էին հանդիպել  բուհի  ուսանողները ու հանդիպմանը հրավիրել էին լրագրողներին: Բայց հանդիպումը սկսվելուց մի քանի րոպե հետո պարզ դարձավ, որ  ոչ թե ուսանողներն են ցանկացել հանդիպել ռեկտորին, այլ ռեկտոր՝ Սահակ Մինասյանն է ուզում  ելույթ ունենալ՝ փաստաթղթերի մի կապոց ձեռքին:

45 րոպե Սահակ Մինասյանը ներկայացրեց բուհում առկա խնդիրները՝ ֆինանսականից սկսած մինչև տարկետման իրավունք, բայց նոր թվերով ու նոր տեսանկյունով:  Պարզվեց, որ Սահակ Մինասյանը ևս ուսումնասիրություններ է կատարել, բայց չի բարձրաձայնել առկա խնդիրները: Նա նախ անդարադարձավ հաստիքներին, նշելով, որ  մշտական աշխատող անձնակազմ բուհը չի ունեցել: Ամեն տարի կրճատել և ընդունել են աշխատողներին, դրույքներ չեն եղել, մրցույթներ չեն կատարել, մագիստրատուրա ընդունվել են տղաները, մագիստրատուրայի քննություններին, որ ոչ մի տեղ քննության գրավոր տարբերակներ չկան:

Երբ վերջապես խոս տրվեց ուսանողներին, ուշագրավ էր ռեկտորի խոսքը ուսանողներին. <<Սիրելի ուսանողներ, կարող եք հարցեր տալ, չեմ խոսել գրքերից ու բուֆետից>>:

Ուսանողներից մեկը ասաց, որ ինչպես գրադարանից այնպես էլ բուֆետից չի օգտվել: Գրքերը դրված են եղել, աշխատողնեը գրքեր չեն տվել կարդալու, ռեկտորն էլ հավելեց, իհարկե, բանտարկված են եղել: Ու ստացվում է, աշխատողին պատժելու փոխարեն գրքերը  պատժվեցին:

Ներկաներից մեկն էլ ասաց, որ  գրքերը փոշիանում էին, հիվանդ էին, ու ընկեր Խորիկյանը տեսել է, որ դրանք պիտանի չեն, նկատի ուներ  ՀՀ Նախագահին և վարչապետին բաց նամակ հղած դասախոս Հ. Խորիկյանին:

Հարցերը հաջորդում էին մեկը մյուսին, բոլորը հիմնականում անդրադարձ էր նրան, ինչը բաց էր թողել ռեկտորը իր խոսքում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ