Այսօր Հայ մամուլի օրն է

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Հայաստանում նշվում է Հայ մամուլի օրը: Հայ մամուլն ավելի քան 200 տարվա պատմություն ունի։ 1794 թվականի այս օրն է հրատարակվել հայկական առաջին «Ազդարար» տպագիր պարբերականը: «Ազդարարը» հիմնադրվել է Մադրասում 1794 թվականի հոկտեմբերի 14-ին։ Պարբերականի հիմնադիրը Հարություն Շմավոնյանն է: Այն գործել է մինչև 1796 թվականի մարտ ամիսը։ Այդ ընթացքում հրատարակել է 18 համար: […]