20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ինչ է փոխվել վարչապետի՝ հայտնի դարձած «շանտղություն» որակումից հետո (տեսանյութ)

«Եթե խոսում ենք ահամակարգային լուծումների մասին, ապա բարձրաձայնված խնդիրները եղել են ռիսկի գնահատում, ռիսկի գնահատման, ռիսկի կառավարման տարանջատում: Այս առումով պետք է անկեղծ լինեմ ու ասեմ, որ քայլեր չեն իրականացվել»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ  Էկոկենտրոնի սննդի  շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը՝ խոսելով վարչապետի հայտնի արտահայտության մասին, թե սննդի ոլորտի չարաշահումները շանտղություն են:

Մասնավորապես, Դավիթ Պիպոյանը նկատեց, որ երկար ժամանակ է անցել այդ հայտարարությունից, համակարգային լուծումներն էլ քննարկումների ժամանակ պիտի բարձրաձայնվեին ու լուծվեին, սակայն արդյունք չկա:

Ինչ վերաբերում է մսի իրացման տաղավարներին, այդ մասով մասնագետն ասաց, որ աշխատանքներ են իրականացվել, նախկինում տաղավարներն անմխիթար էին, սառնարանները չէին միացվում: «Բայց հատվածային խնդիրները մեր երկրում չեն լուծելու սննդի անվտանգության խնդիրը մեր երկրում»: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ