20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Տեսեք, թե ինչ են հիմա էլ մոգոնել»

ՀՀԿ-ն բարեհաջող կերպով քանդում է քաղաքական դաշտը: Տեսեք թե ինչ են հիմա էլ մոգոնել իշխանությունները: «Կամավորական գործունեության եւ կամավոր աշխատանքի մասին» նոր օրենքի նախագծով «Կամավորին և կամավոր աշխատանք կատարող անհատին կամ խմբին արգելվում է ներգրավել քաղաքական կուսակցությունների, … կրոնական կազմակերպությունների, արհեստակցական միությունների և գործատուների միությունների օգտին…:» Կուսակցությունների պետական ֆինանսավորումը պահում են թեյի գտալի չափերով, բիզնեսմեններին սնանկացման սպառնալիքով թույլ չեն տալիս ֆինանսավորել քաղաքական կուսակցություններին (դե խոսքը, բնականաբար, ընդդիմության մասին է), հիմա էլ արգելում են կուսակցությունների օգտին կամավորական գործունեություն ծավալել:

Դե հիմա չեմ զարմանում, թե իշխանական սազանդարները ինչու են երգում «ընդդիմադիր կուսակցությունները պետք է փակվեն» երգը: Սրանք որոշել են լիովին ոչնչացնել քաղաքական դաշտը: Ի դեպ, օրենքով չի արգելվում կամավորներին աշխատել քրեական խմբավորումների համար, ատելություն եւ անհանդուրժողականություն քարոզող, ազգայնամոլական կազմակերպությունների համար: Պարզ ա, չէ՞, ովքեր են ՀՀԿ-ի դաշնակիցները իսկ ովքեր` թշնամիները: Ինչ էին ասում դասականները՞, քաղաքական գործընթացնեի բացակայության պայմաններում ի՞նչ գործընթացներն են սկսում գերակշռե՞լ:

Հովսեփ Խուրշուդյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ