15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2017

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

Հոկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության, սահմանամերձ համայնքներում բնակչության կենսամակարդակի բարելավման, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց որոնման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին վերաբերող հարցեր: Կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել […]

Ինչպե՞ս խուսափել Ղարաբաղում նոր պատերազմից՝ լսումներ ԱՄՆ-ի Կոնգրեսում

«Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգեցրած գործոններից շատերը ոչ միայն առկա են, այլեւ էլ ավելի են սրվել», – Միացյալ Նահանգների Կոնգրեսի Հելսինկյան Հանձնաժողովում անցած Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ լսումներին հայտարարեց Միջազգային ճգնաժամային խմբի ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, հայտնում է Ամերիկայի ձայնը։ Նրա խոսքով, կողմերն այսօր չեն վստահում ոչ միմյանց ոչ էլ՝ միջնորդական գործընթացին: Այսպես, Ադրբեջանը միջնորդներին կասկածում է […]

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Դանիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Դանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Մադսենը (նստավայրը՝ Կիև): Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ հայ-դանիական հարաբերությունների զարգացման նպատակով դեսպան Մադսենն ի սպաս կդնի մասնագիտական կարողություններն ու հարուստ փորձը և մեծ դերակատարում կունենա երկկողմ կապերի աշխուժացման գործում: […]

Կայացավ Թանկյանի սիմֆոնիայի հայաստանյան պրեմիերան

Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը շարունակում է հանդիսատեսին ներկայացնել բացառիկ ու բարձրակարգ երաժշտական երեկոներ։ Հոկտեմբերի 19-ին «Արամ Խաչատրյան» լեփ-լեցուն համերգասրահում կայացավ ամերիկահայ ռոք երաժիշտ, կոմպոզիտոր Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիայի հայաստանյան պրեմիերան։ Չորս մասից բաղկացած մեծակտավ երաժշտական այս գործում Թանկյանը մտորում է մարդասիրության մասին՝ օրկային՝ խոյադելֆինին, համեմատելով մարդկանց հետ: Սիմֆոնիայում նկարագրված է մարդկային լավ ու վատ կողմերի […]

Մերկելը ԵՄ-ին կոչ է արնում կրճատել Թուրքիային տարամադրվող ֆինանսական օգնությունը

Բրյուսելում ընթացող  Եվրամիության (ԵՄ) ժողովի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոսել է  Թուրքիա-ԵՄ հարաբերությունների, ինչպես նաև  Թուրքիայում տիրող ներքաղաքական լարված իրավիճակի,մասին: Ըստ թուրքական «Diken» պարբերականի՝ կանցլերը մասնավորապես առաջարկել է կրճատել ֆինանսական տրամադրումը, որն ուղղված է  Թուրքիայի եվրաանդամակցությանը: Եվրաանդամակցության շրջանակներում ԵՄ-ն Թուրքիային մինչև 2020թ. պետք է տրամադրեր 4 մլրդ 450մլն  դոլար: «Ժողովրդավարության վերաբերյալ մեր  ունեցած արժեքների […]

Էդվարդ Նալբանդյանը ԵՊՀ-ում մասնակցեց Բուտրոս Ղալիի անվան լսարանի բացմանը

Հոկտեմբերի 20-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Երևանի պետական համալսարան, ուր ներկա գտնվեց Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս-Ղալիի անվան լսարանի բացման արարողությանը: Բուտրոս Ղալիի անվան լսարանի բացմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և Հայաստանում ՄԱԿ-ի ռեզիդենտ ներկայացուցիչ Բռեդլի Բուզետոն։ Ողջունելով Հայաստանի Մայր ԲՈՒՀ-ում Բուտրոս Բուտրոս-Ղալիի անվան լսարանի բացումը՝ նախարար Նալբանդյանը մասնավորապես […]

Պատահարից 2 օր անց 50-ամյա վարորդը մահացավ

Ինչպես տեղեկացրել էինք՝ հոկտեմբերի 17-ին, ժամը 23.30-ին, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 52-րդ կմ-ին «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերի, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Հոկտեմբերի 19-ին, ժամը 8.05-ին, «ԳԱԶ 3110»-ի վարորդը՝ 1967 թ. ծնված Արթուր Միքայելյանը, հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է: Քննությունը շարունակվում է:

Գործ տալու ինստիտուտը մեր երկրում կմեծանա՞

Դավիթ Վարդանյանը այսօր   «Հենարան»  մամուլի ակումբում  լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով  «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագծին՝  նշեց՝ ժամանակի ընթացքում հասարակական կյանքը փոխվում է․ ներկայումս այնպիսի ժամանակներ են, որ հարկավոր է ընդունել  նաև ընտանեկան հարաբերությունները կարգավորող  օրենքներ։ Բանախոսը շեշտեց՝ Քրեական օրենսգրքում կան օրենքներ, որոնցում ներառված են այնպիսի իրավական նորմեր,  որոնցով կարող են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի