29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մերկելը ԵՄ-ին կոչ է արնում կրճատել Թուրքիային տարամադրվող ֆինանսական օգնությունը

Բրյուսելում ընթացող  Եվրամիության (ԵՄ) ժողովի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոսել է  Թուրքիա-ԵՄ հարաբերությունների, ինչպես նաև  Թուրքիայում տիրող ներքաղաքական լարված իրավիճակի,մասին:

Ըստ թուրքական «Diken» պարբերականի՝ կանցլերը մասնավորապես առաջարկել է կրճատել ֆինանսական տրամադրումը, որն ուղղված է  Թուրքիայի եվրաանդամակցությանը:

Եվրաանդամակցության շրջանակներում ԵՄ-ն Թուրքիային մինչև 2020թ. պետք է տրամադրեր 4 մլրդ 450մլն  դոլար:

«Ժողովրդավարության վերաբերյալ մեր  ունեցած արժեքների տեսանկյունից Թուրքիայում տեղի ունեցող զարգացումները բացասական են: Այնտեղ միայն Գերմանիայի քաղաքացիներ չեն կալանավորվում: Թուրքիայում օրենքի գերակայությունը ամբողջովին սխալ ուղիով է ընթանում: Մենք դրանից շատ ենք մտահոգված»:

Մերկելի խոսքերով՝ փախստականների կարիքները հոգալու համար ԵՄ-ի օգնությունը Թուրքիային  շարունակվելու է:

Մերկելը գոհունակություն հայտնել է, թե ինչպես է Թուրքիան աշխատում փախստականների հարցում և Գերմանիան էլ որոշակի պարտավորվածություն ունի այդ հարցում:

Մինչև հիմա ԵՄ-ն Թուրքիային տրամադրել է 3 մլրդ դոլար փախստականների կարիքները հոգալու համար, ևս 3 մլրդ դոլար առաջիկա տարներին է փոխանցվելու: Մերկելը շեշտել է, որ իրենք չպետք է ետ կանգնեն իրենց տված խոստումից:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ