29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գործ տալու ինստիտուտը մեր երկրում կմեծանա՞

Դավիթ Վարդանյանը այսօր   «Հենարան»  մամուլի ակումբում  լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով  «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագծին՝  նշեց՝ ժամանակի ընթացքում հասարակական կյանքը փոխվում է․ ներկայումս այնպիսի ժամանակներ են, որ հարկավոր է ընդունել  նաև ընտանեկան հարաբերությունները կարգավորող  օրենքներ։

Բանախոսը շեշտեց՝ Քրեական օրենսգրքում կան օրենքներ, որոնցում ներառված են այնպիսի իրավական նորմեր,  որոնցով կարող են կանխարգելվել  ընտանեկան հարաբերությունները,  սակայն որոշ նրբություններ, խնդիրներ  կան, որոնց վերաբերյալ չկան հստակ իրավական նորմեր։ 

«Մենք ունենք մարմին, որը կարող է զբաղվել այս հարցով, բայց անգամ այս մարմնի առկայության պայմաններում կարող ենք ասել՝ այն այդպես էլ չի կայացել։ Մենք ունենք նոր նախագիծ, որով ստեղծվելու են ապաստարաններ, վարչապետին կից կառույց, բայց դեռ հարց է․  այս ամենը մեր ընտանիքներին օգո՞ւտ կտա, թե՞ վնաս։ Նախագիծը ցույց է տալիս, որ հիմնական գործառույթները ոստիկաններին է պակխանում․ իրենք են որոշելու սանկցիայի տեսակները, որոշելու են՝ դա բռնություն է, թե ոչ․․․ կամ դա ինչ տեսակի բռնություն է։ Մենք պիտի  հիշենք՝ գործ ունենք հայ իրականության հետ։ Պետությունը նախագիծը կիրարկման մեջ դնելուց առաջ պետք է երաշխիքներ ցույց տա, որ  այդ նախագիծը, իսկապես, աշխատելու է ի շահ հայկական ընտանիքների, պետք է լինեն հանրային քննարկումներ», – նշեց իրավաբանը։ 

Վերջինս շեշտեց՝ հուզական մակարդակի վրա հիմնված՝ մեզանում տեսակետներ են հնչում՝  այս օրինագիծը կհանգեցնի նրան, որ գործ տալու ինստիտուտը կմեծանա, երեխային կօտարեն ընտանիքից․․․․ Բայց, եթե պատկան մարմինները ճիշտ կողնորոշվեն, հանրության վստահությունը կմեծանա իրավապահ մարմինների նկատմամբ։ Իրավաբանը շեշտեց՝ իհարկե, բացառցած չէ, որ նման բաներ էլ լինեն, բայց այս հուզական կարծիքները մեծապես կապված են այն բանի հետ, որ մեր երկրում հանրության  լայն զանգվածները իրավապահներին չեն վստահում։ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ