24 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2017

Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ոստիկանության Արարատի մարզային վարչությունում արձանագրված ֆինանսական չարաշահումների վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են ֆինանսական խախտումների և չարաշահումների մի շարք դեպքեր: Մասնավորապես, պարզվել է, որ ոստիկանության Արարատի մարզային վարչության տարբեր ստորաբաժանումների չորս հաշվապահներ պատշաճ կարգով չեն կատարել իրենց պարտականություները, թույլ են տվել ֆինանսական խախտումներ, ինչպես նաև, չարաշահելով պաշտոնեական դիրքը, յուրացման […]

ԵՄ-Արցախ համագործակցությունը կայունացնող դեր կխաղա․ Արցախի ԱԳՆ

Հոկտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը «ԵՄ-Արցախ համագործակցության հեռանկարները՝ որպես ներդրում Հարավային Կովկասում խաղաղության և կայունության գործում» թեմայով ելույթ է ունեցել Բրյուսելում՝ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» ոչ կառավարական կազմակերպության կողմից կազմակերպված կլոր սեղանին։   Իր ելույթում Մասիս Մայիլյանը ներկայացրել է մարտահրավերները, որոնց բախվում է Հարավային Կովկասը, նշելով, որ տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված սպառնալիքի […]

Ներսեսին սպանում են. միջադեպ Սեֆիլյանի գործով դատի ժամանակ/տեսանյութ/

Շենգավիթ վարչական շրջանի դատարանում ընթացող Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ: Դահլիճում նստած կինը շարունակ անիծում և հայհոյանքներ էր հնչեցնում դատարանի հասցեին: Ավելի ուշ դատարանը սանկցիա կիրառեց նրա նկատմամբ: Կինը բղավում էր.«Ներսեսին սպանում են, թաղեմ ձեզ սպասում եք  մեռնի»: Արդեն հայտնել ենք, որ 22 օր հացադուլի մեջ գտնվող  Ներսես Պողոսյանը […]

Պլանային ջրանջատում Ստեփանավանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 23-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 24-ը ժամը 08.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի` Միլիոնի, Նժդեհի, Խորենացու փողոցների, Նանսենի փողոցի և փակուղու, գիշերօթիկ դպրոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  

Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա․ ԱԳ նախարար

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկիի հետ բանակցությունների արդյունքներով Բարև Ձեզ, ողջունում եմ Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկուն Երևանում: Այս տարի մենք հայ-լեհական հարաբերությունների համար մեծ կարևորություն ունեցող երկու իրադարձություն ենք նշում. դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Լեհաստանում հայկական համայնքի ձևավորման 650-ամյակը: Լեհաստանի հայ համայնքը հաստատուն կամուրջ է հանդիսանում մեր երկու բարեկամ պետությունների […]

«Financial Times»-ի անդրադարձը Հայաստանում աղջիկ երեխաների ծայրահեղ ցածր թվին

«Մեր հասարակությունը տղաներին ավելի շատ է սիրում» ահա այսպես է վերնագրված՝ «Financial Times» ամսագրի հոդվածը, որը պատմում է Հայաստանում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հսկայական ծավալի մասին, հայտնում է Ամերիկայի ձայնը։ Հայաստանը աշխարհում 3-րդ տեղն է զբաղեցնում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման ցուցանիշով՝ Չինաստանից և Ադրբեջանից հետո։ «Financial Times» ամսագիրը իր՝ «Մեր հասարակությունը […]

Ներսես Պողոսյանին ստիպողաբար են բերել դատարան.պաշտպան/տեսանյութ/

«Ներսես Պողոսյանի ինքնազգացողությունը շատ վատ է եղել և նրան  կամքին հակառակ են այսօր դատարան բերել»,-այս մասին այսօր  լրագրողների հետ զրույցում ասաց, արդեն 22 օր հացադուլի մեջ գտնվող Սեֆիլյանի և այլոց գործով մեղադրյալ Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան, Նինա Կարապետյանցը: Նա նշեց, որ մինչև դատական նիստերի դահլիճ մտնելն իր պաշտպանյալը պառկած վիճակում է եղել եւ ի վիճակի չի եղել […]

Զինված խմբի գործով դատական նիստը չի կայացել

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հոկտեմբերի 20-ին, զինված  խմբի գործով դատական նիստը հերթական անգամ հետաձգվել է : Դատարան չեն  ներկայցել գործով պաշտպանները: Այսօրվա նիստին պետք է հետազոտվեին գործով փաստաթղթերը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոտեմբերի 27-ին: Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի