18 Հունվարի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2017

Շարմազանովը՝ իր բանակում չծառայելու մասին /տեսանյութ/

«Ես տարկետման իրավունքից օգտվել եմ ուսանող ժամանակ։ Այնպես չէ, որ  գիտական աստիճան եմ պաշտպանել և մոռացել  դասախոսական աշխատանքը, բայց իմ պաշտպանությունը ստացիոնար ասպիրանտուրայի հաշվին չի եղել։ Այսինքն՝ ես պետությունից տարկետման չեմ արժանացել և չեմ ստացել բանակ չգնալու արտոնություն։ Ես ունեցել եմ այլ պատճառ, որը համապատասխան կառույցներն են որոշել», – այսօր խորհրդարանում  լրագրողների հետ զրույցում հայտարարեց […]

Ինչո՞ւ են երեխաները մահանում

Հարցնում եք ինչո՞ւ են փոքր երեխաները մահանում: Չէ՞ որ նրանք մեղք չեն գործել: Չգիտեմ ինչու են մարդիկ տարբեր տարիքներում մահանում, բայց գիտեմ որ մեր նախահայրը և նախամայրը արտաքսվել են այս աշխարհ մեղքի հետևանքով: Մարդկային բնությունը վնասվեց ու մենք բոլորս ծնվել ենք այդ վնասված մեռնող բնությամբ: Աստված վերանորոգեց այդ վնասված բնությունը Հիսուսի մեջ (Եբ. 2:10) ու […]

Պատգամավորները հարգեցին հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը

Այսօր խորհրդարանում  հերթական նիստի մեկնարկին դահլիճում ներկա պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը։ Ուղիղ 18  տարի  առաջ հաբեկչական խմբի գործողությունների հետևանքով զոհվեցին  ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչ ու ԱԺ պատգամավորներ,  բացի այդ ՝   այդ օրը 8 մարդ վիրավորվել էր, իսկ 91-ը՝ գերի էր վերցվել։ […]

Հայտնաբերվել է դի

Հոկտեմբերի 26-ին, ժամը 18:57-ին ահազանգ է ստացվել, որ Սանահին-Սարահարթ թաղամասի 1/12 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և պատշգամբի հատակին հայտնաբերել՝ 1936 թ. ծնված Ս. Ա.-ի դին:

Քոչարյան-Նաիրի տետ ա տետ ձայնագրությունը երկու հոգի ունեն

Ասում են՝ Քոչարյան-Նաիրի ԱԺ-ում տեղ ունեցած հանդիպման տետ ա տետ ձայնագրությունը երկու հոգի ունեն․․․ Մեկը՝ Վլադիմիր Գասպարյանն է։ Տարիներ առաջ, երբ վաղ լուսաբացին նա կրկին բարձրացել էր Եռաբլուր, սպիտակ մեխակների գլխիկներով իր հոգու գորգը Վազգենի շուրջը շարելու, հարցրի իրեն․ -Ունե՞ք նման ձայնագրություն: Բազմատոն պատասխանեց․ -Նմա՞ն եմ մարդու, որն ունի նման ձայնագրություն․․․ Մյուսը գեներալ Մանվելն է։ […]

Հացադուլից հետո Ներսեսի վիճակը ծանր է. ահազանգ

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով ամբաստանյալ Ներսես Պողոսյանը 25 օր տեւած հացադուլից հետո ծանր վիճակում է հայտնվել: Այս մասին  Henaran.am-ին հայտնեց նրա շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը: Նշենք, որ հոկտեմբերի 21-ի դատական նիստի ժամանակ Ներսես Պողոսյանը հայտարարեց, որ վատ է զգում իրեն և չի կարող մասնակցել դատական նիստին: Չնայած պաշտպանները միջնորդեցին `դատը հետաձգել, դատավորը շարունակեց այն: Պաշտպանի […]

«Գառի պես» խելո՞ք. Հրապարակ

Սերժ Սարգսյանի ելույթը ոստիկանության կոլեգիայի նիստին,ավերածություններ առաջացրեց ոստիկանական համակարգում։ Ավելի ճիշտ՝ այն ցույց տվեց այս համակարգի ավերակները, որոնց վրա կոսմետիկ լուծումներով փորձում են արդար ու կուռ ոստիկանություն կառուցել։ Իհարկե, Սերժ Սարգսյանի ելույթը տպավորիչ էր, իսկական դեմոկրատիայի առաջամարտիկի ելույթ։ Բայց, ի վերջո, նույն ոստիկանությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իմացությամբ, հրահանգով է գործել այս ընթացքում։ Հիմա առնվազն տարօրինակ […]

Ինչո՞ւ Դուք չեք ճանաչում Հայոց ցեղասպանությունը․ Շառլ Ազնավուրը՝ Իսրայելի նախագահին (տեսանյութ)․ Ազատություն

Նախօրեին Երուսաղեմում Իսրայելի նախագահի նստավայրում կայացավ Շառլ Ազնավուրի և նրան ուղեկցող ընտանիքի անդամների հանդիպումը նախագահ Ռոուվեն Ռիվլինի ու Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի ղեկավարության հետ, տեղեկացնում է Ազատությունը։ Հիմնադրամի նախագահ Բարուխ Տենենբաումը շվեդ դիվանագետ Ռաուլ Վալենբերգի անվան մեդալով պարգևատրեց ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիեին, նաև նրա քրոջը՝ Աիդային, ում փոխարեն պարգևը ստացավ Ազնավուրի որդին՝ Նիկոլասը: Հիմնադրամի ներկայացուցիչները բացեցին այս միջոցառումը՝ […]

Հայաստանը նարկոմանների ու տրանսվեստիտների որջ կդառնա

Երեկ  ԱԺ-ում  ներկայացվեց նոր նախագիծ․ նախատեսվում է օրենսդրական նախաձեռնությամբ Հայաստանի կառավարությունը մտադիր է կարգավորել թմրամիջոցների և հոգեմետ դեղերի շրջանառության դաշտը։ Մասնավորապես, ՀՀ Քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքերում կատարված փոփոխությունների և լրացումների համաձայն, մասնավորապես, նոր մոտեցում է ցուցաբերվելու հոգեմետ դեղերի, թմրամիջոցների չափերը որոշելու հարցում։ Օրինագծի վերաբերյալ իր կարծիքը արտահայտեց միայն   «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչ  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի