Ինչո՞ւ են երեխաները մահանում
Հարցնում եք ինչո՞ւ են փոքր երեխաները մահանում: Չէ՞ որ նրանք մեղք չեն գործել: Չգիտեմ ինչու են մարդիկ տարբեր տարիքներում մահանում, բայց գիտեմ որ մեր նախահայրը և նախամայրը արտաքսվել են այս աշխարհ մեղքի հետևանքով: Մարդկային բնությունը վնասվեց ու մենք բոլորս ծնվել ենք այդ վնասված մեռնող բնությամբ: Աստված վերանորոգեց այդ վնասված բնությունը Հիսուսի մեջ (Եբ. 2:10) ու Նրան տվեց մեզ որպես սնունդ սերմի տեսքով, որ մենք էլ վերանորոգվենք ու պտղաբերենք:
Մահը ցավալի է, ու այն անցում է այս աշխարհից Աստուծո մոտ: Մենք ամեն օր մեռնում ենք: Իրական մահն այնտեղ Աստծուց մերժվելն է: Չգիտեմ որոշ երեխաներ ինչու են ավելի շուտ անցնում հաջորդ կյանքին, բայց մի բան հաստատ հավատում եմ, որ Աստուծո արքայությունը երեխաներինն է, նրանց պես լինողներինը (Մթ. 19:13-14): Սիրելի ծնողներ ու ազգականներ, եթե այսպիսի ցավ է պատահել ձեր ընտանիքներում, գիտեմ շատ դժվար է, բայց մխիթարվեք Քրիստոսի Հարության հույսով: Հավատացեք Քրիստոսին ու որ մի օր հարություն է լինելու ու բոլոր արտասուքները սրբվելու են նրանց այտերից, ովքեր հավատացել են, խոնարհվել, համբելեր, երեխաների պես հավատքով սպասել ու ապրել Հարության հույսով:
Արմեն Հարեյան