29 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայաստանը նարկոմանների ու տրանսվեստիտների որջ կդառնա

Երեկ  ԱԺ-ում  ներկայացվեց նոր նախագիծ․ նախատեսվում է օրենսդրական նախաձեռնությամբ Հայաստանի կառավարությունը մտադիր է կարգավորել թմրամիջոցների և հոգեմետ դեղերի շրջանառության դաշտը։ Մասնավորապես, ՀՀ Քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքերում կատարված փոփոխությունների և լրացումների համաձայն, մասնավորապես, նոր մոտեցում է ցուցաբերվելու հոգեմետ դեղերի, թմրամիջոցների չափերը որոշելու հարցում։

Օրինագծի վերաբերյալ իր կարծիքը արտահայտեց միայն   «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչ  Արարատ Զուրաբյանը՝  մատնանշելով Պորտուգալիայի փորձը։  Պատգամավորը շեշտեց՝ 2001 թվականից Պորտուգալիան ապաքրեականացրել է ցանկացած տեսակի թմրամիջոցների օգտագործումը և արդյունքում դրանց նկատմամբ հետաքրքրությունը հանրության շրջանում նվազել է։

Անդրադառնալով  Զուրաբյանի՝  թմրանյութերի օգտագործումն ապաքրեականացնելու վերաբերյալ առաջարկին,   ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը Henaran.am-ի   հետ զրույցում նշեց՝ այդ հարցում հարկավոր է կարևորել  ազգային առանձնահատկությունները և   խորությամբ ուսումնասիրել  ողջ աշխարհի փորձը։

«Այո՛, ես համաձայն եմ, որ այստեղ արգելված պտուղի՝ քաղր լինելու խնդիրը կա։ Մենք պիտի օգտվենք այն երկրների փորձից, որոնք հաջողության են հասել այս բնագավառում, ապա այդ  փորձին պիտի փորձենք ադապտացվել, այնպես, իննչպես այլ օրենքներ ենք ընդօրինակում՝ ասենք՝ պայքար համաճարակների դեմ․․․

Սա ազգային հարց չէ, ինտերնացիոնալ  է։  Այս հարցին չի կարելի միանշանակ պատասխան տալ միանգամից։  Մենք չենք ուզում, որ մեր երկիրը դառնա որջ, ճիշտ այնպես, որ վախենում ենք, մեր երկիրը դառնա տրանսվեստիտների որջ, քանի որ դա չի արգելվում․․․ Եթե թմրանյութերի օգտագործումն ապաքրեականացվի,  հենց դա թույլ տան, Հայաստանը նարկոմանների  որջ կդառնա։ Նմանատիպ հարցերը հասարակական քննարկում պիտի անցնեն, լուրջ ւոսումնասիրություններ պետք   է  լինեն», – նշեց Ազատ Արշակյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ