18 Հունվարի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2017

Հոկտեմբերի 27-ի դեպքերը կապված չեն քաղաքականության հետ․ Արա Բաբլոյան

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր խորհրդարանում լրագրողների  հետ զրույցում նշեց՝  Հոկտեմբերի 27-ի դեպքերը չի կապում արտաքին աշխարհից եկած ազդակների հետ, հետևաբար Հոկտեմբերի 27-ի դեպքերը կապված չեն քաղաքականության հետ։ «Իհարկե, շատերը ձգտում են դրանում քաղաքական հիմքեր գտնել։ Ես համոզված եմ, որ այդտեղ քաղաքական որևիցե խնդիր չկա։ Այն, ինչ տեղի ունեցավ, մեր բոլորի ողբերգությունն է։ Այսօր հիշատակի […]

Նախագահը մասնակցել է Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կառավարության ընդունելությունների տանը հանդիպում է ունեցել Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ) նորանշանակ նախագահ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և Միջուկային օպերատորների համաշխարհային ասոցիացիայի ավագ խորհրդական Միրոսլավ Լիպարի հետ, ով Հայաստան է ժամանել ՀՀ Նախագահին կից ԱԷԱԽ հերթական՝ 15-րդ նիստին մասնակցելու նպատակով: Շնորհավորելով Միրոսլավ Լիպարին խորհրդի նախագահի պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ Սերժ Սարգսյանը […]

Քրիստոսը անդադար աղոթում է մեզ համար

Եթե մենք իսկապես հետևենք Քրիստոսին ու հավատարմորեն կատարենք իր խոսքը մենք կհաղթենք ցանկացած դժվարությանը: Նա աղոթում էր մեզ համար Հորը (Հովհ. 17:20-23). Երբ հարություն առած Աստուծո Որդին աղոթում է մեզ համար, ոչ մի չար բան մեզ չի կարող պատահել (եթե մենք ինքներս հանկարծ չհեռանանք նրանից): Սիրելի մարդիկ, հավատարմորեն հետևեք Հիսուսին և ընդունեք նրան ձեր սրտերում […]

Սեֆիլյանի գործով դատարան կհրավիրվի՞ «Սասնա ծռեր»-ից Արմեն Լամբարյանը

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սեֆիլյանի եւ մյուսների» գործով դատական նիստում այսօր ամբաստանյալներից Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան, փաստաբան Արայիկ Պապիկյանը միջնորդեց որոշ անձանց որպես վկա հարցաքննել: Պաշտպանը միջնորդեց դատարան հրավիրել Արման Սահակյանին, Վարդան Բալյանին, Սեւակ Խաչատրյանին, Արմեն Լամբարյանին, որը «Սասնա ծռեր»-ի գործով ամբաստանյալներից է, Ժորժիկ Իսարյանին, Շահեն Պողոսյանին, Գոհարիկ Արշակյանին, Հրաչիկ Միրզոյանին, Ավետիք […]

Հովիկ Աբրահամյանն առաջիկայում նոր պաշտո՞ն կստանձնի

Այսօր ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցին՝ հնարավո՞ր է, որ առաջիկայում Հովիկ Աբրահամյանը պաշտոն ստանձնի, Արգամ Աբրահամյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդին, պատասխանեց՝   դրան խանգարող բան չկա։ Լրագրողների մյուս հարցին՝ հիմա  Աբրահամյանների բիզնեսներն այլևս վտանգի տակ չեն, Արգամ Աբրահամյանը պա«Վտանգ չի էլ եղել, որ անցնի»։տասխանեց. 

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Դուշանբե

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը պաշտոնական այցով կգտնվի Տաջիկստանի Հանրապետությունում: Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Սասուն Միքայելյանը եւ Ռոմիկ Մանուկյանը: Այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի, խորհրդարանի երկու պալատների նախագահների եւ արտաքին գործերի նախարարի հետ: 

Այս անգամ պատգամավորները միաձայն կողմ քվեարկեցին

Այսօր   ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիության մասին» օրենքում կատարված փոփոխությունների օրինագիծը: Միաձայն կողմ քվեարկեց 96 պատգամավոր։ Օրինագծով նախատեսվում է ՝  եթե երեխան ծնվել է Հայաստանի քաղաքացի չհամարվող, բայց ազգությամբ հայ անձից, նա կարող է քաղաքացիություն ստանալ դյուրացված կարգով: Հիշեցնենք՝  այս նախագիծը Կառավարությունն առաջարկել է ըստ 2015 թվականին ընդունված Սահմանադրության դրույթներին համաձայն:

Վանի միջնադարյան հայկական վանքը վերածվել է աղբավայրի

Թուրքիայի Վան նահանգի Էրչիշ  (Արճեշ) շրջանի 7-րդ դարին հիմնադրված Արծվաբեր վանքը վերացման եզրին է: Ըստ թուրքական «Gazetekarinca» լրատվամիջոցի՝ գանձագողերի թիրախում հայտնված վանքը օր օրի ավելի է ավիրվում, իսկ մոտակայքում ապրող բնակիչները այն վերածել են աղբավայրի: Աղբյուրը նշում է, որ հայկական աղբյուրների համաձայն՝ վանքը ենթադրաբար հիմնադրվել է (627թ.)-ի, իշխան Մժեժ Գնունու, կամ էլ Արճեշի քահանա  Յեղյա 1-ինի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի