18 Հունվարի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2017

Լեռնահանքային աշխատանքների կատարման ընթացքում տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով հորատանցողը տեղում մահացել է. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲ ընկերության Շամլուղի հանքի հորատանցման աշխատանքներ կատարող անձի մահվան դեպքի առթիվ: 2017թ. հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:20-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է «Ախթալայի ԼՀԿ» ՓԲ ընկերության Շամլուղի հանք, որտեղ, մինչև խմբի հասնելը, մահացել է մի […]

Պլանային ջրանջատում Արմավիրի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 31-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Արմավիրի մարզի`  Փարաքար և Թաիրով գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Հայաստանում Բրազիլիայի դեսպանին՝ առաքելության ավարտի կապակցությամբ

Հոկտեմբերի 27-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Բրազիլիայի դեսպան Էդսոն Մարինյու Դուարտե Մոնտեյրուին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նախարար Նալբանդյանը դրական գնահատեց Հայաստանի և Բրազիլիայի միջև ձևավորված ջերմ բարեկամական հարաբերությունները և կարևորեց Էդսոն Մոնտեյրուի անձնական ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում՝ հաջողություն մաղթելով դեսպանին իր հետագա գործունեության ընթացքում: Շնորհակալություն հայտնելով առաքելության ժամանակահատվածում արտգործնախարարության կողմից ցուցաբերված մշտական աջակցության […]

Հանրային խորհրդի դիրքորոշումը «Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

 Հաշվի առնելով ընտանեկան բռնության խնդրի կարևորությունը, ինչպես նաև հանրության շրջանում բուռն քննարկումների առիթ դարձած «Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝  Հանրային խորհուրդը ս.թ. հոկտեմբերի 19-ին հարցը քննարկման է դրել իր լիագումար նիստում: Քննարկմանը մասնակցել են նաև պետական ու հասարակական կառույցների շահագրգիռ ներկայացուցիչներ: Հանրային խորհուրդն արձանագրել է, որ օրենքի նախագծի […]

Վարույթ է ընդունվել բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստով հարուցված քրեական գործը

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործը: Այսպես, քրեական գործի նյութերի նախապատրաստման ընթացքում ՀՀ ոստիկանության Արթիկի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Ս. Մկրտչյանը հայտնել է, որ 2017 թվականի հոկտեմբերի 11-ին երկու տեսուչների […]

Կատարվել է առանձնապես խոշոր չափերի գողություն. հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Հայանտառ» ՊՓԲ ընկերության, «ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի և Ամերիկահայ Ճարտարագետների և Գիտնականների Ընկերակցության միջև 2002թ. կնքված պայմանագրով «ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ը պարտավորվել է ապահովել Ամերիկահայ Ճարտարագետների և Գիտնականների Ընկերակցության ներդրումներով 1998թ. հիմնադրված 20 հա, 1999թ. հիմնադրված 30 հա արագաճ բարդու […]

Եթե Հոկտեմբերի 27-ը չլիներ, այդ թիմն անպայման իր դրական արդյունքը կտար. Ռուստամյան

Հոկտեմբերի 27-ն ամբողջությամբ բացահայտված է․  այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԱԺ -ի այգում ՝   Հոկտեմբերի 27 զոհերի հիշատակին նվիրված  հուշակոթողի  մոտ հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց   ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ «Հասարակության մեջ այնուամենայնիվ մնացել է այն տպավորությունը, որ լիարժեք բացահայտում չի կատարվել և սա արդեն 18 տարի է մեզ ուղեկցում է: Իհարկե, […]

ԱՄՆ-ի սենատորները Թրամփից պահանջում են Թուրքիայի նկատմամբ կոշտ դիրքորոշում որդեգրել

ԱՄՆ-ի 14 սենատորների ստորագրությամբ նախագահ Դոնալդ Թրամփին Թուրքիայիվերաբերյալ նամակ է ուղարկվել, որում կոչ է արվել ավելի խիստ դիրքորոշում որդեգրելպաշտոնական Անկարայի հանդեպ: Ըստ թուրքական «Sputnik» լրատվամիջոցի թուրքական ծառայության՝  նամակի տակ իրենցստորագրությունն են դրել այնպիսի հայտնի սենատորներ ինչպիսիք են  Բերնի Սենդերսը ևՋոն  ՄաքՔեյնը: Վերջինս հայտնի է Թուրքիայի նկատմամբ իր կոշտ դիրքորոշմամբ:   Նամակում ԱՄՆ-ի նախագահի ուշադրությունն է հրավիրվել այն փաստի վրա, որԹուրքիայում տեղի են ունենում մի շարք անօրինականություններ: Մասնավորապես  օրինակէ բերվել երկրում լրագրողների նկատմամբ  իրականացվող ճնշումները, ձերբակալությունները: Հիշատակվում է Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի  աշխատակից ՄեհմեթԹոփուզի կալանավորման, ինչպես նաև հյուպատոսարանի մեկ այլ աշխատակից ՄեթեՋանթոյուրքի ընտանիքի անդամներին բերման ենթարկելու  փաստերը,: Անդրադարձ է կատարվել նաև 2017 մայիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ ԹայիփԷրդողանի՝ ԱՄՆ կատարած այցին, որի ժամանակ Էրդողանի թիկնապահները ծեծի էինենթարկել խաղաղ ցուցարարներին: Սենատորները ԱՄՆ-ին նախագահին հորդորել են ճնշում գործադրել Էրդողանի վրա,որպեսզի վերջինս հարգանք ցուցաբերի օրենքի գերակայության և մարդու իրավունքներինկատմամբ: «Անընդունելի է, որ Թուրքիայի կառավարությունը կամայականորեն մարդկանց էձերբակալում , ոտնահարում նրանց իրավունքները. մասնավորապես խոսքը վերաբերում էմեր դիվանագետներին  և վերջինիս ընտանիքներին»,-ասվում է նամակում: Նշված է եղել, որ թուրքական իշխանությունները օգտագործելով երկրում գործող արտակարգդրությունը, սահմանափակում են երկրում խոսքի ազատությունը, դատաիրավականհամակարգի անկախությունը, ինչպես նաև լռեցնում են երկրի ընդդիմությանը: Ընդգծվել է, որ Թուրքիայում ժողովրդավարությունը սպառնալիքի տակ է:   Աղբյուր`    Ermenihaber.am    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի