29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հացադուլից հետո Ներսեսի վիճակը ծանր է. ահազանգ

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով ամբաստանյալ Ներսես Պողոսյանը 25 օր տեւած հացադուլից հետո ծանր վիճակում է հայտնվել:

Այս մասին  Henaran.am-ին հայտնեց նրա շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը:

Նշենք, որ հոկտեմբերի 21-ի դատական նիստի ժամանակ Ներսես Պողոսյանը հայտարարեց, որ վատ է զգում իրեն և չի կարող մասնակցել դատական նիստին: Չնայած պաշտպանները միջնորդեցին `դատը հետաձգել, դատավորը շարունակեց այն:

Պաշտպանի խոսքով`  հացադուլից հետո Ներսես Պողոսյանին ՔԿՀ բուժմաս են տեղափոխել, այնտեղ մնացել է ընդամենը երկու օր, որից հետո նրան խուց են տեղափոխել: Արայիկ Պապիկյանը նշում է,որ Ներսես Պողոսյանին դեղորայքային բուժում են նշանակել, սակայն, քանի որ նրան այդ վիճակում տեղափոխել են խուց, նա որպես բողոքի նշան հրաժարվել է ընդունել դեղորայքը:

Պապիկյանի փոխանցմամբ`  25 օր հացադուլի մեջ գտնված Ներսես Պողոսյանի ոտքերն այնքան են այտուցվել, որ չի կարողանում անգամ կոշիկ հագնել:

 Արայիկ Պապիկյանը նշեց, որ մի շարք դիմումներ է պատրաստել, որոնք ներկայացնելու է ՔԿՎ եւ «Նուբարաշեն» ՔԿՀ, որոնցով միջնորդություն է ներկայացնելու լուծել իր պաշտպանյալի բուժման հարցը:

Հիշեցնենք, որ երեք անչափահաս երեխաների հայր Ներսես Պողոսյանը հացադուլով պահանջում էր Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատավարության լիարժեք հրապարակայնություն, իրեն «արա»-ով դիմած  դատախազ Պետրոս Պետրոսյանի բացարկ և  իր խափանման միջոց կալանքի փոփոխում:

Ներսես Պողոսյանն անժամկետ հացադուլ էր սկսել Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի դատարանում տեղի ունեցած նիստից անմիջապես հետո: Նա հացադուլ սկսելու մասին հայտարարել է այն բանից հետո, երբ դատարանը մերժել էր նրա խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ իր պաշտպանի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանը կալանավորվել է 2016 թվականի մայիսի 31-ին: Նրան մեղադրում են ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով` Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցության արդյունքում ապօրինի զենք եւ զինամթերք պահելու մեջ: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ