11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2017

Պաշտպանության նախարարը ծառայել է այն տեսքով, որը հիմա առաջարկում է իր համաքաղաքացիներին. ՊՆ

«Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ Ավետիք Իշխանյանը Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին հարցրեց, թե արդյոք նոր ծրագրով ուսման ընդհատումը երեք տարով զինվորական ծառայություն անցնելուց համար խոչընդոտ չի առաջացնի հետագա մասնագիտական պատրաստվածության համար: «Հնարավոր չէ՞, որ դա խթանի արտագաղթը, ովքեր ուզում են գիտությամբ զբաղվել»,-հարցրեց նա: […]

Ես ասել եմ, որ սա կարող է շատ վատ հետևանքներ ունենալ. ՊՆ-ը՝ Գորգիսյանին

ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանին հետաքրքիր է, թե ուսանողներն ինչ սկզբունքով են ընդունվելու ռազմարդյունաբերական համալիր: Այս մասին նա հարցրեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին խորհրդարանում «Զինապարտության և զինվորական ծառայության» օրենքի վերաբերյալ հանրային լսման ժամանակ: Նախարարը պատասխանեց, որ անձնակազմի ընտրության մասով կարևորվելու են մի շարք չափանիշներ, ինչպես օրինակ՝ միջազգային օլիմպիադաների մասնակցություն, գիտական գործունեությամբ զբաղվելը մինչև ծրագրին […]

«Որքանո՞վ է ճիշտ բիզնեսը կապել ծառայության հետ. ամբողջ զորքը կանցնի դրան»

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր խորհրդարանում «ԶԻնապարտության և զինվորական ծառայության» վերաբերյալ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ լսումների ժամանակ հետաքրքրվեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանից, թե որքանով է ճիշտ բիզնեսը կապել ծառայության հետ: «Աշխատուժի պակաս կլինի, ամբողջ զորքը պիտի զբաղվի սպայական կազմի բիզնեսով:  Չեմ կարծում, որ ճիշտ է սա»,-ասաց նա: Պատգամավորը նաև ուշադրություն հրավիրեց պահեստազորի վրա: […]

Էդուարդ Շարմազանովն աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 11-14-ն աշխատանքային այցով կլինի Սանկտ Պետերբուրգում: Այցի շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահը կհանդիպի Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հետ: Էդուարդ Շարմազանովը կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ-ի եւ ԱՊՀ ՄԽՎ-ի խորհրդի նիստերին: Նախատեսվում են նաեւ աշխատանքային հանդիպումներ ՀԱՊԿ եւ ԱՊՀ անդամ պետությունների պատվիրակների հետ:  ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչություն

Կրակոցներ «Էրեբունի» բուժհաստատության մոտ

«Էրեբուն» բժշկական կենտրոնի մոտ հոկտեմբերի 10-ի երեկոյան կրակոց է հնչել. երկու մարդ հիվանդանոցի մոտ վիճաբանել են, ինչի ժամանակ նրանցից մեկը գազային ատրճանակ է կիրառել՝ նախազգուշացնող կրակոց արձակելով՝ դեպի օդ: Ոստիկանության փոխանցմամբ, ոստիկաննության աշխատակիցները պարզել են վիճողների ինքնությունը պարզվել է, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Ամեն բան չէ, որ հնարավոր է փողով գնել

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերի իր էջում անդրադարձել է ՌԴ–ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի՝ ՅՈՒՆԵՍԿՕ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար պայքարից հրաժարվելու որոշումը։ «Լավ է, երբ ամեն բան լավ է վերջանում։ Փողով ամեն ինչ չէ հնարավոր գնել, ավելի վատ՝ հնարավոր է խայտառակվել։ Ադրբեջանի մյուս նախաձեռնություններին նույն բանն ենք մաղթում»,– գրել է նա։ Ավելի վաղ […]

«Էս ո՞վ ա արա … բոզ ». քաղաքապետարանում նորից թեժ է

Երեւանի ավագանու նիստում այսօր՝ հոկտեմբերի 11-ին, կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին հաղորդավարուհի Նառա Շլեփչյանին, գրող Ռազմիկ Դավոյանին եւ ՎիվաՍելլ ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանին Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու  գործընթացի շուրջ քննարկմանը թեժ վեճ է սկսվել, որի ընթացքում հնչել են նաև փոխադարձ վիրավորանքներ  «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը իր ելույթում նշել է, որ այս 4 անձինք Երեւանի […]

Աննախադեպ ժամանակում ենք ապրում, երբ Աստծո խոսքը ծաղրում են

Մենք շատ դժվար ժամանակներ ենք ապրում: Չտեսնված հարձակում է գնում այն ամենի վրա ինչ որ Աստվածային է: Ու խնդիրն այն չէ, որ մարդիկ սայթաքում են ու մեղք գործում: Սայթաքողն ընդունում է իր մեղքն ու ասում, որ սայթաքել է: Ամենամեծ մեղքն այն է, որ մարդիկ համառ կերպով մերժում են զղջալը: Չեն ուզում զղջալ իրենց մեղքերի համար […]

Հայաստանում գյուղատնտեսությունը ունի շատ մեծ ներուժ.նախարար

«Մենք վեր ենք հանել և վերլուծել ենք գյուղատնտեսական ոլորտին վերաբերվող բոլոր խնդիրները և համոզված ենք, որ Հայաստանում գյուղատնտեսությունը ունի շատ մեծ ներուժ»,-այսօր՝ հոկտեմբերի 11-ին հրավիրված 1 տարվա գործնեությունը ամփոփող ասուլիսում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նախարարը կարևորում է խնդիրների հիմնավոր վերլուծումը, որի շնորհիվ մեր գյուղատնտեսությունը կդառնա արդյունավետ, եկամտաբեր, շատ ավելի գրավիչ, մրցունակ և ինդուստրիալ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված