11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2017

Թուրք-ամերիկյան հարաբերություններն «ամենասառը» ժամանակաշրջանն են ապրում

Բրիտանական «Times» պարբերականն անդրադարձել է ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև առաջացած լարվածությանն ու վիզաների տրամադրման երկկողմ դադարեցմանը։ «BBC Türkçe» -ի փոխանցամբ՝  բրիտանական թերթը թուրք-ամերիկյան ճգնաժամը բնութագրել է որպես «ՆԱՏՕ-ի դաշնակից երկու երկրների միջև վերջին տասնամյակների ընթացքում ծագած ամենամեծ սառնություն»։ Հիշեցնելով, որ երկու երկրների միջև կոնֆլիկտը ծագել է Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսարանի աշխատակցի կալանավորումից հետո, պարբերականը նշում է, […]

«Ոչխարի միսը Հայաստանում թանկացել է արտահանման հաշվին, իսկ դա այնքան էլ վատ չէ»

«Ոչխարի միսը Հայաստանում թանկացել է արտահանման հաշվին, իսկ դա այնքան էլ վատ չէ»,-այս մասին այսօր հրավիրված ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։ Նախարարի խոսքով՝ մի կողմից այն Հայաստանում թանկացել է, մյուս կողմից գյուղերում ավելացել է ոչխար բուծողների թիվը։  Տարվա առաջին կեսին ոչխարի արտահանումը Հայաստանից 342 տոննայից հասել է 580 տոննայի։ Այն հիմնականում վաճառում […]

Ես չունեմ դեպքեր՝ բանակում աղոթելու, մկրտվելու պարտադրանքի. ՊՆ

«Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ Ավետիք Իշխանյանն ասաց, թե Ազգ-բանակ հայեցակարգով նախատեսում են, որ բոլորը պետք է Սահմանդրության պահանջից ելնելով մասնակցեն իրենց երկրի պաշտպանությանը, ապա հարցրեց, թե դա վերաբերելու է նաև Գևորգյան ճեմարանի սաներին: «Այնտեղի սովորողներն ընդհանրապես օրենքից դուրս են բանակում ծառայության տեսակետից»,-ասաց […]

Երևանի ծննդյան օրվա առթիվ բնակարաններ կստանան Ռուբեն Մաթևոսյանը, Ռուդոլֆ Ղևոնդյանը և Սևակ Ավետիսյանը

Հոկտեմբերի 11-ին գումարած Երևանի ավագանու արտահերթ նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երևան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ ավագանին քննարկել և հաստատել է  ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, Երևանի պատվավոր քաղաքացի, պատվո շքանշանակիր Ռուբեն Մաթևոսյանին անհատույց սեփականության իրավունքով բնակարան տրամադրելու մասին որոշման նախագիծը: Երևանի ավագանու մեկ այլ որոշմամբ, Երևան […]

Հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով վիրավորված պարտադիր ժամկետային զինծառայողը մահացել է հոսպիտալում

 Վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող Չապլին Արմենի Մարգարյանի մահվան հանգամանքները։ 2017 թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը՝ ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ, ով  անմիջապես  տեղափոխվել է զինհոսպիտալ։ […]

2018-ի հուլիսից ակադեմիական տարկետումներ չեն լինելու

«Ծառայությունից տարկետում հասկացությունը փոխարինում ենք բովանդակային արտոնություններով»,-այսօր խորհրդարանում «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Նրա տեղեկացմամբ՝ 2018-ի հուլիսից ակադեմիական տարկետումներ չեն լինելու։ «Դա է այս օրենքի փոփոխությունների հիմքը։ Տարկետում հասկացությունը փոխարինում ենք բովանդակային արտոնություններով։ Եթե քաղաքացին ունի ընտանեկան առողջական հատուկ սահմանափակումներով, պետք է […]

Նուրբ ու գեղեցիկ․ այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է /տեսանյութ/

Հոկտեմբերի 11-ն Աղջիկների միջազգային օրն է: Այն նշվում է ՄԱԿ-ի առաջարկով ի նշան աղջիկների իրավունքների պաշտպանության: Տոնն առաջին անգամ նշվել է 2012 թվականին: Երեխաների վաղ ամուսնությունը նրանց հիմնական իրավունքների խախտում է և բացասական ազդեցություն է ունենում աղջիկների կյանքի վրա, հանդիսանում է մարդու հիմնարար իրավունքների խախտում և անդրադառնում է աղջիկների կյանքի բոլոր ասպեկտների վրա:   Վաղ […]

«Շիրակի մարզում գյուղացիները ջրի համար իրար ծեծում էին»

«Դեռ հունիս ամսին հայտարարում էինք երաշտ, գյուղնախարարությունը մոռացել է՝ ինչ բան է երաշտը. եթե 21 օր երաշտ է, պիտի հայտարարեին սակավաջրության տարի»,- այսօր՝ հոկտեմբերի 11-ին  հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  «Հայաստանի Ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը։ Բերբերյանի խոսքով՝   եղանակային այս պայմաններում մասսայական հունձք պետք է կատարեին, որպեսզի խոտ լիներ, և անասնապահությունն այս վիճակին չհասներ. «Անասնակեր պիտի բերեին, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված