04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ես չունեմ դեպքեր՝ բանակում աղոթելու, մկրտվելու պարտադրանքի. ՊՆ

«Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ Ավետիք Իշխանյանն ասաց, թե Ազգ-բանակ հայեցակարգով նախատեսում են, որ բոլորը պետք է Սահմանդրության պահանջից ելնելով մասնակցեն իրենց երկրի պաշտպանությանը, ապա հարցրեց, թե դա վերաբերելու է նաև Գևորգյան ճեմարանի սաներին: «Այնտեղի սովորողներն ընդհանրապես օրենքից դուրս են բանակում ծառայության տեսակետից»,-ասաց Իշխանյանը, ապա բարձրացրեց այն հարցը, որ առաքելական եկեղեցու հգետևորդներին, նաև աթեիստներին ստիպում են աղոթել, կնքվել:

ՊՆ Վիգեն Սարգսյանը պատասխանեց, թե ինքը քաղաքական գործիչ է և նախարար է նշանակվել քաղաքական մեծամասնություն ձևավորած քաղաքական ուժի կողմից: «Օրենքի շրջանակներում, Սահմանադրության շրջանակներում, ես որպես Առաքելական եկեղեցու հետևորդ մարդ, որ հոմարում է, որ ազգի պատմության մեջ եկեղեցին խաղացել է բացարձակ կարևոր դրսևորում, հատկապես պետականության բացակայության պայմաններում, անելու եմ ամեն ինչ, որպեսզի բանակի կապը եկեղեցու հետ օրենքի շրջանակններում լինի այնքան ամուր, ինչքան հնարավոր է»,-հայտարարեց նա:

Ըստ Սարգսյանի՝ Վեհափառի ջանքերը բանակում հոգևոր արժեքներ սերմանելու ուղղությամբ տվել են և տալիս են իրենց արդյունքը: «Հոգևոր սպասավորների ինստիտուտը մեծ դերակատարում ունի, և որպես բանակային հոգեբանների և որպես ավագ ընկերների զինվորի կողքին կանգնելու տեսակետից եթե հնարավորություն լինի այդ ինստիտուտը ուժեղացնել, ապա շարունակելու ենք ուժեղացնել»,-ասաց նա: Վիգեն Սարգսյանը հայտարարեց՝ չունի որևէ դեպք պարտադրանք աղոթքի, մանավանդ մկրտվելու, եթե հարց տվողն ունի, կարող է ներկայացնել: «Իսկ եթե խոսքը գնում է նրա մասին, որ պարբերաբար հրամանատարների հետ լինում եմ Էջմիածնում, շարունակելու եմ դա անել, որովհետև բացառիկ եմ համարում այն արժեքը, որ Առաքելական եկեղեցին ստեղծում է մեր արժեհամակարգը»:

Ինչ վերաբերում է Գևորգյան ճեմարանի սաների ծառայությանն, ապա Վիգեն Սարգսյանը շեշտեց, թե ճեմարանն օրենքից դուրս չի, այլ կարգավորված նորմ է գործող օրենսդրությամբ, և Կառավարության լիազորության ներքո է այդ քաղաքացիներին տրվում տարկետում: «Այս օրենքների ընդունման պարագայում ես քննարկելու եմ Վեհափառ հայրապետի հետ հարցը՝ ինչպես անել, որ հոգևոր ճեմարանը ևս դառնա բացառություն, և այնտեղ սովորղները ևս կարողանան իրենց ծառայությունը երկրի պաշտպանության համակարգում բերել: Դա կարող է լինի նաև հոգևոր ծառայության տեսքով, որի կարիքն ունենք»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ