14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

2018-ի հուլիսից ակադեմիական տարկետումներ չեն լինելու

«Ծառայությունից տարկետում հասկացությունը փոխարինում ենք բովանդակային արտոնություններով»,-այսօր խորհրդարանում «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Նրա տեղեկացմամբ՝ 2018-ի հուլիսից ակադեմիական տարկետումներ չեն լինելու։ «Դա է այս օրենքի փոփոխությունների հիմքը։ Տարկետում հասկացությունը փոխարինում ենք բովանդակային արտոնություններով։ Եթե քաղաքացին ունի ընտանեկան առողջական հատուկ սահմանափակումներով, պետք է մեխանիզմը այնքան ամրապնդենք որ խնդիրը լուծելով ծառայությունը ընձեռենք։

Պետք է չծառայելը դառնա ուղղակի անընդունելի։ Մի շարք օրենքերում չծառայողների վերաբերյալ սահամանափակումներ դնելով՝ բազմաթիվ հետեւողական քայլերով այն պետք է դառնա մտածմունքի մաս»,-ասաց Վիգեն Սարգսյանը։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ