11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Պաշտպանության նախարարը ծառայել է այն տեսքով, որը հիմա առաջարկում է իր համաքաղաքացիներին. ՊՆ

«Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ Ավետիք Իշխանյանը Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին հարցրեց, թե արդյոք նոր ծրագրով ուսման ընդհատումը երեք տարով զինվորական ծառայություն անցնելուց համար խոչընդոտ չի առաջացնի հետագա մասնագիտական պատրաստվածության համար: «Հնարավոր չէ՞, որ դա խթանի արտագաղթը, ովքեր ուզում են գիտությամբ զբաղվել»,-հարցրեց նա: Վիգեն Սարգսյանը նշեց, թե նախ պետք է խոսել, թե որոշ ուսանողների համար տարկետումն ինչ արդյունավետություն է ունեցել: Ըստ նախարարի՝ տարկետումը չափազանց ընտրովի է իրականացվում, և մի քանի տոկոսն է ստանում իրավունք ուսումը շարունակելու, ինչն էլ որոշակի ռիսկեր է պարունակում՝ կոռուպցիոն, ընտրովի և այլն:

 «Տեսեք՝ շատ երկար քննարկվում էր հասարակությունում՝ արդյոք Պաշտպանության նախարարը ծառայել է, թե ոչ: Պաշտպանության նախարարը ծառայել է այն տեսքով, որը հիմա առաջարկում է իր համաքաղաքացիներին, այսինքն՝ ուսման ընթացքում նախապատրաստում զինվորական ծառայության, ավարտից հետո սպայական ծառայություն և այդ ձևով երկրին օգտակար լինելու կարողություն: Ես դրա մեջ որևէ խնդիր չեմ տեսնում»,-ասաց նա: Վիգեն Սարգսյանը շեշտեց, թե պրակտիկան աշխարհում կա, և առաջատար բուհերը շատ հանգիստ տալիս են տարկետում, երբ ներկայացնում են տեղեկանք, որ ինքն ունի զինվորական ծառայության պարտավորություն իր երկրում և դրանից հետո վերադառնում, սովորում են: Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, թե արտագաղթի խթանմանը կնպաստի, նախարարը հայտարարեց.

«Ես շատ պարզ ու հստակ մոտեցում ունեմ այդ հարցին, մեր երկրի իրողությունը և մեր ազգ –բանակ լինելու մարտահրավերը բացարձակ չեմ կապում և խնդրում եմ չկապել ղարաբաղյան հիմնախնդրի հետ: Մեր երկրի աշխարհագրությունն ու քաղաքականությունը, մեր ժողովդրի հազարամյա պատմությունն իր վայրիվերումներով մեզ պետք է սովորեցրած լինի,անկախ նրանից՝ այսօր ինչ մարտահրավեր ունենք, որպես ազգ պետք է ունենանք մասնակցության այն մակարդակը, որ ամենադժվար պահերին կարողանանք համախմբել և լուծել: Ազգ-բանակը տակտիկական հարց չէ ղարաբաղյան հարցը լուծելու, դա ուղղակի ժողովրդի մոբիլիզացվածություն ապահովելն է: Դա բեռ է, մի կողմից, բայց ես կարծում եմ, որ ցանկացած բեռ կարող է դառնալ խթանիչ ուժ, եթե կյանքը պարտադրել է, պետք է սովորենք առավելություն դարձնել, ոչ թե նվնվանք, թե ինչու մեր տղաները պետք է երկու տարի ծառայեն»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ