08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Հայաստանում գյուղատնտեսությունը ունի շատ մեծ ներուժ.նախարար

«Մենք վեր ենք հանել և վերլուծել ենք գյուղատնտեսական ոլորտին վերաբերվող բոլոր խնդիրները և համոզված ենք, որ Հայաստանում գյուղատնտեսությունը ունի շատ մեծ ներուժ»,-այսօր՝ հոկտեմբերի 11-ին հրավիրված 1 տարվա գործնեությունը ամփոփող ասուլիսում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Նախարարը կարևորում է խնդիրների հիմնավոր վերլուծումը, որի շնորհիվ մեր գյուղատնտեսությունը կդառնա արդյունավետ, եկամտաբեր, շատ ավելի գրավիչ, մրցունակ և ինդուստրիալ:

«Հնարավորություն կստեղծենք, որ գյուղատնտեսությամբ զբաղվողները կարողանան ավելի բարեկեցիկ ապրել  և գյուղատնտեսությամբ զբաղվեն ոչ թե նրա համար, որ կարողանան առօրյա հարցերը լուծել, այլ  կարողանան ձևավորել ավելի գրագետ զարգացող գյուղատնտեսական տնտեսություններ»,-նշեց նախարարը:

Նախարարը անդրադարձավ նաև հյուղատնտեսության մեջ առկա խնդիրներին.« Մենք այսօր գյուղատնտեսությունում ունենք տեխնիկական հագեցվածության ցածր մակարդակ, մենք չունենք մատչելի ֆինանսական ռեսուրսներ, մենք ունենք ոռոգման համակարգի ոչ լիարժեք ապահովածություն, բնակլիմայական աղետներից կրած վնասներից  ապահոված չենք»:

Նախարարը ընդգծում է, որ ձևավորվում է համակագ, որըտ թույլ կտա ձևավարել եկամտաբեր գյուղատնտեսություն, քանի որ բոլոր խնդիրներն էլ լուծում ունեն:

Նախարարը նշեց, որ արդեն արվել են քայլեր, որոնք նպաստում են գյուղատնտեսության զարգացմանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ