28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 30, 2017

Պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով ձերբակալվել է անտառապահը

Սպիտակի անտառպետության թիվ 10-րդ պահաբաժնի տարածքում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիետի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է անտառապահը: 2017 թվականի հոկտեմբերի 20-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցները Սպիտակի անտառպետության թիվ 10-րդ պահաբաժնում գտնվող պաշտպանական նշանակության արհեստական սոճուտի տարածքում հայտնաբերել են տարբեր տեսակի ծառերի ապօրինի […]

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Իրաքի խորհրդարանական պատվիրակությանը

Հոկտեմբերի 30-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրաքի խորհրդարանի՝ Ներկայացուցիչների խորհրդի ներկայացուցչական պատվիրակությանը՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աբդելբարի ալ-Զիբարիի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Հայաստանի և Իրաքի խորհրդարանների միջև ձևավորված ակտիվ գործընկրությունը, որ շարունակաբար զարգանում է և համալրվում նոր բովանդակությամբ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Աբդելբարի ալ-Զիբարին ընդգծեց, որ խորհրդարանական դիվանագիտությունն իր […]

Երբ՝ Քո օրհնությունը իմ վրա իջնի, ազատ կլինեմ նրանցից

Այլ ինչպես չկա առանց Քրիստոս մեր հոգիների համար փրկություն, և ոչ էլ առանց աչքերի տեսման լույսն է երևում իր զվարճությամբ, և կամ թե առանց արևի ծագման՝ քաղցըրության լույս չի՛ լինում երբեք, նույնկերպ էլ, առանց խոստովանության ծածկույթի ներքո անձի ճշգրտման՝ երբե՛ք չի՛ լինի նաև քավություն: Որովհետև որ, քո մաքրությունից ի՞նչ օգուտ է քեզ, երբ պիտի դատվես […]

Համանախագահները նոյեմբերին կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերի կեսերին նախատեսում են հանդիպում անցկացնել Հայսաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Հանդիպումը կարող է տեղի ունենալ նոյեմբերի կեսերին, այն կլինի անհատական: Հանդիպման նպատակն է բանակցային գործընթացում առաջընթաց գրանցել՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանձնարարականների համաձայն», – ասել է նա՝ նշելով, որ հանդիպման […]

Կառավարությունը «նկարած» թվեր է ներկայացնում

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացնելու ընթացքում նշեց՝     2018թ. կանխատեսվում է 2017թ. համե­մատ ՀՆԱ-ի առաջանցիկ՝ 4.5% իրական աճ, որին հիմնականում կնպաստեն ծառայությունների և արդյունաբերության ճյուղերը։  Ըստ բյուջեի նախագծի՝ 2018թ. տնտեսական աճի տեմպերի արագացման և տնօրինվող եկամտի […]

Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստացնել վերահսկողությունն աղբահանության և սանմաքրման աշխատանքների կատարման նկատմամբ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային  խորհրդակցության ժամանակ ընթացիկ աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ մայրաքաղաքում շարունակվել է ամենօրյա հսկողությունը բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման և չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխման ուղղությամբ: Իր դժգոհությունը հայտնելով մասնավորապես «Սանիթեք» ընկերության կողմից իրականացվող աղբահանության և սանմաքրման աշխատանքների որակից՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ևս մեկ անգամ նշել է, […]

Ղարաբաղի հարցը արնահոսող վերք է մեզ համար. Էրդողան

Հոկտեմբերի 30-ին Ադրբեջան մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել ադրբեջանական «Trend» լրատվական գործակալութան թուրքական ծառայությանը: Թուրքական «Superhaber» լրատվամիջոցը, հղում անելով այդ հարցազրույցին, նշում է, որ Էրդողանը, խոսելով բազմաթիվ հարցերի մասին, անդրադարձել է  նաև ղարաբաղյան հիմնախնդրին: Պատասխանելով ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ ադրբեջանցի լրագրողի հարցին՝ մասնավորապես ասել է . «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մեզ համար  արնահոսող […]

Լարված իրավիճակ Արմավիրում. տղամարդը մանկապարտեզի սաներին ու աշխատակիցներին պատանդ է վերցրել

Արդեն 1 ժամից ավելի է, լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում, գրում է shamshyan.com-ը։ Ինչպես Արմավիր քաղաքից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քաղաքացի ներս է մտել Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ, որտեղ պատանդ է վերցրել աշխատակիցներին և երեխաներին։ Այս պահին դեպքի վայր են ժամանել Ոստիկանության, Ազգային Անվտանգության ծառայության և քննչական վարչության աշխատակիցները։ Թե ինչ պահանջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի