19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Իրաքի խորհրդարանական պատվիրակությանը

Հոկտեմբերի 30-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրաքի խորհրդարանի՝ Ներկայացուցիչների խորհրդի ներկայացուցչական պատվիրակությանը՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աբդելբարի ալ-Զիբարիի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Հայաստանի և Իրաքի խորհրդարանների միջև ձևավորված ակտիվ գործընկրությունը, որ շարունակաբար զարգանում է և համալրվում նոր բովանդակությամբ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Աբդելբարի ալ-Զիբարին ընդգծեց, որ խորհրդարանական դիվանագիտությունն իր ուրույն դերակատարումն ունի Հայաստանի և Իրաքի միջև հարաբերությունների հետագա խորացման գործընթացում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան հայ-իրաքյան համագործակցության օրակարգին՝ նշելով, որ քաղաքական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը հնարավորություն է տալիս խորացնելու և ընդլայնելու երկկողմ փոխգործակցությունը առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային, զբոսաշրջային և մի շարք այլ ոլորտներում:

Կողմերն անդրադարձան նաև բարձր մակարդակով փոխադարձ այցելությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, գործարար շրջանակների միջև համագործակցության խթանման համար նպաստավոր պայմանների ձևավորմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը:

Երկուստեք կարևորվեց իրաքահայ համայնքի կարևոր դերակատարությունը երկու բարեկամ երկրների համագործակցության խթանման գործում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ