01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 24, 2017

Ընտրողների մասնակցության թվով Ջավախքը երրորդն էր․ վրացագետ

Հոկտեմբերի 21-ին Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին, ինչի արդյունքներով իշխանության ղեկը ստանձնած «Վրացական երազանք»-ն առաջատար դիրքերում է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը: Ըստ նրա՝ իշխանությունը 59 ընտրատեղամասերից հաղթանակ է տարել 54-ում, և միայն 5 տեղամասում է, որ ընտրությունների երկրորդ փուլի անհրաժեշտություն է առաջացել: «Ընտրություններին շատ ակտիվ էին մի քանի […]

Հայաստան է ժամանել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը: «Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է  վարչապետ Կարեն Կարապետյանը: Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակության կազմում են ՌԴ կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը, Ռուսաստանի կապի և զանգվածային հաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկոֆորովը, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը,  տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, […]

Ուզում են երեխային օտարե՞լ հայկական ընտանիքներից

Այսօր լրագողների հեը հանդիպման ընթացքում անդրադառնալով «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագծին՝ հոգեբան Աննա Բադալյանը նշեց՝ ընտանիքի հետ կապված խնդիրները պետք է լուծվեն խորը հոգեբանական վերլուծությունների միջոցով: «Երբ երեխային օտարելու՝ ապաստան տեղափոխելու մասին ենք խոսում, մենք դրանով ոչ թե խնդիր ենք լուծում, այլ ընդհակառակը: Երեխայի համար ինչքան էլ ապաստանում լավ լինի, […]

Ապօրինի ծառահատումների և պաշտոնեական անփութության փաստով ՀՀ Լոռու մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել

Լոռու մարզի դատախազությունում քրեական գործ  է հարուցվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Սպիտակի անտառպետության տարածքում ապօրինի ծառահատում կատարելու դեպքի առթիվ: 2017 թվականի հոկտեմբերի 20-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցները Սպիտակի անտառպետության թիվ 10-րդ պահաբաժնում գտնվող պաշտպանական նշանակության արհեստական       սոճուտի տարածքում հայտնաբերել են ինքնությունը չպարզված անձի/անձանց կողմից թվով 332 հատ տարբեր տեսակի ծառերի […]

«Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը դրսից պարտադրված է․ փաստաբան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  փաստաբան Գևորգ Դավթյանը, խոսելով «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծի մասին,  շեշտեց՝ մեզ մոտ դեռ վաղ է նման օրենքի ներդրումը․ մեր հասարակությունը պատրաստ չէ դրան։ Բանախոսը շեշտեց՝ մեր երկրում ընտանեկան բռնությունների հիմնական պատճառը սոցիալական է․ ստացվում է՝ պետք է ոչ թե Ընտանեկան բռնության մասին օրենքի ներդրման մասին մտածել, այլ քաղաքացիների սոցիալական […]

Զինծառայող Արամ Խաչատրյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել կրտսեր սերժանտին

Երրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ժամկետային զինծառայող, շարքային Արամ Խաչատրյանի մահվան դեպքի հանգամանքները, փաստական տվյալներ ձեռք բերվել՝ այլ հանցավոր դրսևորումների վերաբերյալ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել կրտսեր սերժանտին: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ զինծառայողը հրազենային վնասվածքն ստացել է 2017թ. հոկտեմբերի […]

Ինչ է գլխավոր շտաբը

ԱԺ լիագումար նիստում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Նախագծի հիմնական զեկուցողը Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է։ Նախագիծը քննարկվում է ԱԺ  դահլիճում, որն էլ դրական եզրակացություն է ստացել գլխադասյաին հանձնաժողովի՝ Պաշտպանության և անվանգության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից, սակայն քննարկմանը հանձնաժողովի 11 անդամներից մի քանիսն են ներկա։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, […]

Առաջինը դա ժողովրդավարական վերահսկողությունն է ԶՈւ-ի նկատմամբ․ Կորյուն Նահապետյան

«Պաշտպանության մասին» օրենքի նախագծի քննարկմանը ԱԺ Պաշտպանության և անվանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հարակից զեկուցող Կորյուն Նահապետյանը կարևորեց օրենքի նախագիծը և պաշտպանության կազմակերպման առումով հատուկ առաձնացրեց երկու նոր սկզբունք: «Առաջինը դա ժողովրդավարական վերահսկողությունն է ԶՈւ-ի նկատմամբ և այս համատեքստում նաև քաղաքացիական վերահսկողությունը: Այս հարցերն ուղղակիորեն ամրագրված են նախագծում և մենք այդ իրացման տեսակետից դեռևս անալիքներ […]

Հայաստանի կառավարությունն էական ջանքեր է գործադրում փախստականներին օգնելու ուղղությամբ

Հոկտեմբերի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Պալերմոյում մասնակցեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության նախարարական համաժողովին։ Համաժողովը, որին ներկա էին ԵԱՀԿ մասնակից և գործընկեր երկրների արտգործնախարարներ ու բարձրաստիճան պատվիրակություններ, կազմակերպել էր Իտալիան, որը հաջորդ տարի ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը։ Իր խոսքում նախարար Նալբանդյանը նշեց. «Քաջ հայտնի է, որ ԵԱՀԿ տարածքի և Միջերկրածովյան տարածաշրջանի անվտանգությունը փոխկապակցված է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի