20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ուզում են երեխային օտարե՞լ հայկական ընտանիքներից

Այսօր լրագողների հեը հանդիպման ընթացքում անդրադառնալով «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագծին՝ հոգեբան Աննա Բադալյանը նշեց՝ ընտանիքի հետ կապված խնդիրները պետք է լուծվեն խորը հոգեբանական վերլուծությունների միջոցով:
«Երբ երեխային օտարելու՝ ապաստան տեղափոխելու մասին ենք խոսում, մենք դրանով ոչ թե խնդիր ենք լուծում, այլ ընդհակառակը: Երեխայի համար ինչքան էլ ապաստանում լավ լինի, կարևոր է ծնող հասկացությունը: Ուստի գտնվելով ապաստանում, նման հոգեբանական վիճակում՝ շատ հնարավոր է նա հետագայում դառնա բռնարար: Այնպես որ, կնոջն ու երեխային ապաստան օտարելով՝ հարց չի լուծվում:
Պետք է յուրաքանչյուրի հետ անհատական աշխատանք տարվի, բացահայտվի նրանց հոգեբանական տրավմաները՝ հասկանալու համար ինչու է նա դիմել բռնության կամ ինչու մյուսը դարձավ զոհ և այդ ամենի մասին լռում է»:
Հոգեբանը նշեց՝ կարևոր է, որ դպրոցներում սեռական դաստիարակությանը զուգահեռ սեռային դաստիարակություն ուսումնասիրվի։ Ըստ հոգեբանի՝ եթե այդ քայլը արվի, ապա շատ հնարավոր է ՝ կին- տղամարդ փոխհարաբերություններում ավելի քիչ ի հայտ գան բռնության դեպքեր։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ