«Հայ մամուլի» կրպակից գողացել են քաղաքացու պայուսակը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու «Հայ մամուլի» կրպակից քաղաքացու պայուսակը հափշտակած անձի ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 2017թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 08:10-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, օգտվելով Երևան քաղաքի Իսահակյան 38/4 հասցեում գործող «Հայ մամուլի» կրպակի դռան բաց լինելու հանգամանքից, […]