29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արտագաղթը հանգեցնում է գնաճի

«2016 թվականին անցկացված հարցման արդյունքում պարզվել է՝ փոքր ու միջին բիզնեսի` հիմնականում առևտրային ծառայությունների 1/3-րդը կա՛ մ փակվել են, կա՛ մ չեն աշխատում», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին նշեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

«Արտագաղթը ՀՀ-ից  տանում է այն ունևոր միջին դասին, ովքեր համարվում են ակտիվ սպառողներ, իսկ պահանջարկի նվազումը ինքնաբերաբար բերում է գների բարձրացման: Այդ թվում նաև հարկային խստությունն է բերում նրան, որ գները պետք է բարձրանան»,- նշեց Ադիբեկյանը:

Ինչ վերաբերում է մենաշնորհներին, սոցիոլոգը նշեց՝ որքան էլ զարմանալի է, դրա մեջ դրական բան կարելի է գտնել, այն հեշտ է վերահսկելը։

«Եթե 10 ընկերություն շաքարավազ բերի, վերահսկումը բավականին բարդանալու է, իսկ եթե երկու հոգի է բերում` նրանց վերահսկելը հեշտ է», – շեշտեց բանախոսը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ