02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 6, 2017

Կառավարությունը շահագրգռված է ստեղծելու այնպիսի միջավայր, որտեղ երիտասարդները կկարողանան դրսևորվել ու մասնակցել երկրի զարգացման գործին. Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել Երևանում «Ազգային մրցունակություն. Ձևավորի՛ր առավելությունդ» խորագրով անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումի «Shape Eurasia-2017» համաժողովի աշխատանքներին:   Ողջունելով համաժողովի անցկացումը մեր երկրում՝ վարչապետը գոհունակությամբ է նշել, որ «Global Shapers» երևանյան կենտրոնը գործունեության 5 տարիների ընթացքում կայացել է ու պատիվ ունի հյուրընկալել համաժողովի մասնակիցներին: «Արդեն 47 տարի է Համաշխարհային տնտեսական ֆորումը ստեղծել […]

Կասեցվել է հացի արտադրության և մանկապարտեզի հանրային սննդի կազմակերպման գործունեությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված պետական վերահսկողության շրջանակներում՝ նախօրեին կասեցվել է անհատ ձեռնարկատերեր Հայկանուշ Անտոնյանի  (ք. Երևան)  և Նելլի Պողոսյանի (ք. Երևան)՝ հացի արտադրամասերի  արտադրական գործունեությունը: Այդ արտադրամասերում արձանագրվել են սննդամթերքի արտադրությանը ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներ, նաև՝ չփաթեթավորված հացը չի ունեցել տեղեկատվական թերթիկ: Ստուգման արդյունքում խախտումներ են հայտանբերվել նաև «Գյումրի համայնքի […]

«Աշխա՛րհ, կանգնի՛ր, իջնող կա»

Աշխա՛րհ, կանգնի՛ր, իջնող կա: Պավլիկ ու Արամ Մանուկյանների փաստաբանը հայտարարել է, որ վերջիններիս պետք է ռազմագերիների կարգավիճակ տալ: Այն, որ «Սասնա ծռերի» դատավարության ողջ պրոցեսը վաղուց արդեն կրկես է հիշեցնում, նորություն չէ: Նորություն չէ նաև այն, որ դրանց փաստաբաններին հանգիստ կարելի է ներկայացնել Օսկարի՝ փայլուն դերասանական խաղի համար: Նրանց արած շոուները ոչ մի աղերս չունեն […]

Նախագահն ընդունել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին, ով Հայաստան է ժամանել Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ և Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովներին մասնակցելու նպատակով:  Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել հայ-ռուսական համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանն ուղղված երևանյան վերոնշյալ համաժողովների անցկացումը, որոնք, Նախագահի համոզմամբ, դարձել են երկու երկրների տարածաշրջանների տեղական իշխանությունների, գործարար […]

Արփինե Հովհաննիսյանը մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի 112-րդ լիագումար նիստին

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հոկտեմբերի 6-ին մասնակցել է «Ժողովրդարավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի՝ Վենետիկի հանձնաժողովի 112-րդ լիագումար նիստին: Նիստի ընթացքում Արփինե Հովհաննիսյանը հանդես է եկել զեկուցմամբ՝ ներկայացնելով ՀՀ Սահմանադրության նոր դրույթների լիարժեք կենսագործման համար անհրաժեշտ իրավական ակտերի մշակման եւ ՀՀ Ազգային ժողովում դրանց քննարկման ընթացիկ իրավիճակը:  Ազգային ժողովի փոխխոսնակը բարձր է գնահատել […]

Գիշերն անհայտ անձիք մտել են Վարուժան Ավետիսյանի բնակարան

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Սյուզան Սիմոնյանը շտապ հաղորդագրություն է տարածել. «Ծառայությունների 37-թվականին հարիր գործելաոճը շարունակում է հիմնավորապես հաստատվել Հայաստանում։ Այսօր՝ հոկտեմբերի 6-ի գիշերը, անհայտ անձինք փորձել են ներթափանցել Վարուժան Ավետիսյանի ընտանիքին պատկանող բնակարան, երբ ընտանիքի անդամները քնած են եղել։ Բնակարանի մուտքի դռան կողպեքի պտուտակները Վարուժան Ավետիսյանի ընտանիքի անդամները քանդած են հայտնաբերել առավոտյան։  Դեպքը խոսում է նարիմանովյան […]

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել հայ-իտալական տնտեսական համագործակցության օրակարգի հարցերի շուրջ

Նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի և Իտալիայի միջև տնտեսական հարաբերությունների օրակարգի, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և հեռանկարային ոլորտներում, ինչպիսիք են՝ էներգետիկան, զբոսաշրջությունը, կրթությունը և գիտությունը, սննդի արդյունաբերությունը և այլն, փոխգործակցության զարգացման ու խորացման, նաև վերջին շրջանում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ այսօր զեկուցել է Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը: Նշելով, […]

Կարեն Կարապետյանն ու Սերգեյ Չերյոմինը քննարկել են համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Մոսկվայի կառավարության նախարար, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինին: Զրուցակիցները քննարկել են համագործակցության ներկա մակարդակին  և  հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Սերգեյ Չերյոմինը նշել է, որ 2017 թ. առաջին կիսամյակում Հայաստանից Մոսկվա արտահանման ծավալն աճել է 40 տոկոսով, ինչն առաջանցիկ ցուցանիշ է մյուս երկրների համեմատ: Նա […]

Աստված բռնատեր չէ, որ հարկեր է պահանջում

« Աստված բռնատեր չէ, որ հարկեր է պահանջում, կամ մանավանդ թե՝ զոհեր. Աստված մեր Հայրն է, որ սիրում է մեզ գորովալի սիրով և ուրախանում է բարության յուրաքանչյուր արարքի համար, որով մենք, որպես մարդ, վեհանում ու ազնվանում ենք »։ Անհայտ Հեղինակ

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված