13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Կառավարությունը շահագրգռված է ստեղծելու այնպիսի միջավայր, որտեղ երիտասարդները կկարողանան դրսևորվել ու մասնակցել երկրի զարգացման գործին. Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել Երևանում «Ազգային մրցունակություն. Ձևավորի՛ր առավելությունդ» խորագրով անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումի «Shape Eurasia-2017» համաժողովի աշխատանքներին:  

Ողջունելով համաժողովի անցկացումը մեր երկրում՝ վարչապետը գոհունակությամբ է նշել, որ «Global Shapers» երևանյան կենտրոնը գործունեության 5 տարիների ընթացքում կայացել է ու պատիվ ունի հյուրընկալել համաժողովի մասնակիցներին: «Արդեն 47 տարի է Համաշխարհային տնտեսական ֆորումը ստեղծել է այս հարթակը, որտեղ տնտեսական, գործարար միջավայրում քննարկվում է, թե ինչպես ունենալ ավելի բարեկեցիկ և զարգացող աշխարհ: Սա այն հարթակն է, որտեղ ձևավորվում են այսօրվա օրակարգը, նորարարական թրենդները, ինչպես օրինակ՝ չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը կամ առաջիկա Davos 2018-ի գլխավոր թեման: Կարծում եմ՝ դուք ունեք ֆանտաստիկ հեռանկարներ, բոլորդ երիտասարդ եք, լի էներգիայով, ինքներդ ձևավորել եք ձեր եսը  և հանդիպելով այստեղ՝ կարող եք մտքեր, փորձ փոխանակել, ձևավորել կապեր ու մասնակցել այսօրվա օրակարգերին, ձևավորել վաղվա օրը»,- նշել է Կարեն Կարապետյանը: Վարչապետի խոսքով՝ ՀՀ կառավարությունը չափազանց շահագրգռված է ստեղծելու այնպիսի միջավայր, որտեղ երիտասարդները կկարողանան դրսևորվել, լինել հաջողակ, մասնակցել սեփական երկրի զարգացման գործին:

Այնուհետև վարչապետ Կարապետյանը համաժողովի մասնակիցներին  հյուրընկալել է կառավարությունում, պատասխանել նրանք հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են հայկական սփյուռքին, համաշխարհային տնտեսության միտումներին, մարտահրավերներին, Հայաստանում իրականցվող բարեփոխումների ուղղություններին և այլն: Համաժողովի մասնակիցները շնորհակալություն են հայտնել վարչապետին ընդունելության, «Shape Eurasia-2017»-ի անցկացմանն աջակցելու համար և Կարեն Կարապետյանին շնորհել «Global Shapers»-ի պատվավոր անդամի կոչում:

Համաշխարհային տնտեսական ֆորումի  նախաձեռնությունը համարվող «Global Shapers Community»-ի նպատակն է համախմբել երիտասարդ առաջնորդներին «աշխարհում իրավիճակը բարելավելու» գաղափարի շուրջ: Այն կազմակերպված է ցանցային կենտրոնների ձևաչափով, որոնց գործունեությունը միտված է տեղական ազդեցություն ունեցող ծրագրերի ստեղծմանը: «Shaper»-ների համայնքը ներառում է աշխարհի 170 երկրներից ավելի քան 6800 երիտասարդ առաջնորդների:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ