13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Կասեցվել է հացի արտադրության և մանկապարտեզի հանրային սննդի կազմակերպման գործունեությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված պետական վերահսկողության շրջանակներում՝ նախօրեին կասեցվել է անհատ ձեռնարկատերեր Հայկանուշ Անտոնյանի  (ք. Երևան)  և Նելլի Պողոսյանի (ք. Երևան)՝ հացի արտադրամասերի  արտադրական գործունեությունը:

Այդ արտադրամասերում արձանագրվել են սննդամթերքի արտադրությանը ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներ, նաև՝ չփաթեթավորված հացը չի ունեցել տեղեկատվական թերթիկ:

Ստուգման արդյունքում խախտումներ են հայտանբերվել նաև «Գյումրի համայնքի Լիլիթ» ՀՈԱԿ-ում: Մանկապարտեզը ապահովված չի եղել հոսող սառը և տաք ջրով, սննդամթերքի պահպանումն իրականացվել է սննդամթերքի համար չնախատեսված տարաներում, կենցաղային և օժանդակ բաժիններն առանձնացված չեն եղել սննդամթերքի պահման հատվածից: Մանկապարտեզի հանրային սննդի կազմակերպման գործունեությունը կասեցվել է, իսկ խախտումների վերացման համար ծառայությունը սահմանել է ժամկետ:

Տնտեսվարողներին հանձնարարվել է արտադրությունները համապատասխանեցնել սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի և «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի պահանջներին, որից հետո միայն նրանց կթույլատրվի վերսկսել գործունեությունը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ